Սուրբ Գեվորգ Եկեղեցի

Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին: 13-15-րդ դդ այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը` երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր: Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը: Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու): Շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը: Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը: 1734 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին: 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել` խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում: 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում: Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830 թ. նորոգել է եկեղեցու տանիքը, 1839 թվականին` կայծակից փշրված գմբեթի ծայրը: Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները: 1863 թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը: Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870-ին այնտեղ դպրոց է հիմնել: 1889-ին շարադրել է վանքի պատմությունը: 1895 թվականին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիս-արևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը: Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը` զուգակցված ջրամբարի հետ: Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արք. Աշճյանի հոգածությամբ: 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին:

Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական [1] [2] 13-րդ դարի եկեղեցի Թբիլիսիում, Վրաստան: Այստեղ է գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը: Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին:
Պատմություն

Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին: [1] Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.: [1]

1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին:

Կարմիր ծով

 Կարմիր ծովը գտնվում է Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև: Անունն ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն: Հնդկական օվկիանոսի հետ միացած է Բաբ Էլ Մանդեբի նեղուցով, Միջերկրական ծովի հետ Սուեզի ջրանցքով: Տարածությունը 450 հզ. կմ քառ. է, երկարությունը 1932 կմ, լայնությունը միչև 305 կմ, առավելագույն խորությունը 2811մ: Երկրագնդի ամենատաք (32°C)և աղի (38-42%) ծովերից է:Կարմիր ծովի բուսական աշխարհն աղքատ է, իսկ կենդանականը հարուստ ու բազմազան (դելֆիններ, ծովային հսկա կրիաներ, ավելի քան 400 տեսակ ձուկ): Զարգացած է ձկնորսությունը և կորալի արդյունահանությունը: Եվրոպայից Ասիա և Ավստրալիա գնացող ծովային կարճ ճանապարհն է:

Համերգում

14.02 ժամը 15:15-16:15 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում տեղի է ունեցել պարոն Թոփիկյանինի և նրա երգչախմբի։ համերգը նրանք կատարեցին Կոմիտասի հոգեվորական երգերը։Դուք պետքե տեսնեիք դա։

Արշակ

Արշակի թագավորելուց հետո Հայոց աշխարհում խաղաղություն է հաստատվում, երկրից հալածվածներն ու փախստականները վերադառնում են հայրենիք, խաղաղ ապրում Արշակի
թագավորության հովանու տակ։ Ինքն Արշակը անձամբ դուրս է գալիս որոնելու Մամիկոնյան քաջ զորավարներին, որոնք գժտվել էին հորից՝ Տիրան թագավորից, և գնացել ամրացել էին Տայքի1 իրենց տիրույթներում։ Նա գնում է Տայք, գտնում Մամիկոնյան եղբայրներին, հետները հաշտվում, ավագ եղբորը՝ Վարդանին, նշանակում է Մամիկոնյան տոհմի նահապետ, միջնեկ եղբորը՝ Վասակին, որ իր դայակն էր, նշանակում է Մեծ Հայքի սպարապետ, պատերազմական բոլոր գործերի ղեկավար և առհասարակ Մամիկոնյան տոհմին տալիս է Մեծ Հայքի բոլոր զորքերի զորավարության իշխանությունը։ Գնունյաց իշխանական տոհմին էլ տալիս է հայոց հազարապետության պաշտոնը։ Նա ընդհանրապես բոլոր կողմերից վերանորոգում ու ամրապնղում է երկրի իշխանությունը։

ԹՈՒՄՈ կենտրոնում

  Մի հետաքրքիր ու բացահայտումներով լի օր անցկացրեցինք ԹՈՒՄՈ կենտրոնում: Թումոն  ստեղծարար տեխնոլոգիաների յուրահատուկ կենտրոն է:  Մենք շրջեցինք կենտրոնով և ծանոթացանք այնտեղ գործող  ծրագրերին, տեխնոլոգիաներին: Կենտրոնի մասնագետների խոսքով՝ ուսուցման մեջ առաջնությունը տրվում է ստեղծականությանը, ինքնուրույն սովորելուն:  Աշխատանքները հիմնականում չորս ոլորտով են տարվում: Դրանք ենթվային մեդիակայքերի մշակումանիմացիախաղերի ստեղծումՄենք իմացանք նաև, որ տեխնոլոգիական ծրագրեր ուսուցանող ուսուցիչներին այնտեղ անվանում էին ոչ թե ուսուցիչ, այլ մարզիչ: Կենտրոնում մոտ հինգ հարյուր համակարգիչ կար: Համակարգիչները թույլ էին տալիս աշխատել միանգամից երկու օպերցիոն ծրագրերով: Մեզ ցույց տվեցին նաև իրենց պատրաստած վիրտուալ աշխարհը, որը նման էր կղզիների, այդ վիրտուալ աշխարհը անցնելուց հետո նոր սովորողներն ընդգրկվում են տարբեր նախագծերում:Ամենազարմանալին այն էր, որ այնտեղի մարզիչներից մեկը ավարտել էր մեր կրթահամալիրը և սովորել էր հենց Գեղարվեստի ավագ դպրոցում: Մենք եղանք տարբեր սենայակներում: Կար սենյակ, որը նախատեսված էր անիմացոն ֆիլմեր պատրաստելու համար,  տեսանք մի քանի անավարտ աշխատանքներ: Մյուս սենյակը համակարգչային խաղերի համար էր նախատեսված:Կենտրոնում կար մի անկյուն, որտեղ կազմակերպվում էին առցանց դասեր, դիտում էին ֆիլմեր, մենք այս հատվածը նմանեցրինք մեր Մարմարյա սրահին:Եղանք նաև կինոսրահում, որը բավականին մեծ էր և կարող էր տեղավորել մոտ հարյուր մարդ: Մեզ ասացին, որ նմանատիպ մի կենտրոն էլ շուտով  կբացվի Դիլիջանում, որը համեմատաբար փոքր կլինի:Իհարկե, այնտեղ բոլորին  զարմացրեցինք մեր բազում և բազմազան հարցերով, աշխատակիցներից մեկն ասաց, որ նույնիսկ ծնողները, երբ գալիս են իրենց երեխաներին ընդունել կենտրոն, այդքան հարցեր չեն ունենում;Չնայած, որ այնտեղ բոլորը ծանոթ էին մեր կրթահամալիրին՝մենք մի փոքր էլ պատմեցինք մեր մասին, բաժանեցինք ԴիջիԹեքի տեղեկատվական թերթիկներ: Մարզիչներն ասացին, որ անպայման կտեղեկացնեն իրենց սովորողներին և կխրախուսեն նրանց մասնակցությունը մրցույթին: