ԹՈՒՄՈ կենտրոնում

  Մի հետաքրքիր ու բացահայտումներով լի օր անցկացրեցինք ԹՈՒՄՈ կենտրոնում: Թումոն  ստեղծարար տեխնոլոգիաների յուրահատուկ կենտրոն է:  Մենք շրջեցինք կենտրոնով և ծանոթացանք այնտեղ գործող  ծրագրերին, տեխնոլոգիաներին: Կենտրոնի մասնագետների խոսքով՝ ուսուցման մեջ առաջնությունը տրվում է ստեղծականությանը, ինքնուրույն սովորելուն:  Աշխատանքները հիմնականում չորս ոլորտով են տարվում: Դրանք ենթվային մեդիակայքերի մշակումանիմացիախաղերի ստեղծումՄենք իմացանք նաև, որ տեխնոլոգիական ծրագրեր ուսուցանող ուսուցիչներին այնտեղ անվանում էին ոչ թե ուսուցիչ, այլ մարզիչ: Կենտրոնում մոտ հինգ հարյուր համակարգիչ կար: Համակարգիչները թույլ էին տալիս աշխատել միանգամից երկու օպերցիոն ծրագրերով: Մեզ ցույց տվեցին նաև իրենց պատրաստած վիրտուալ աշխարհը, որը նման էր կղզիների, այդ վիրտուալ աշխարհը անցնելուց հետո նոր սովորողներն ընդգրկվում են տարբեր նախագծերում:Ամենազարմանալին այն էր, որ այնտեղի մարզիչներից մեկը ավարտել էր մեր կրթահամալիրը և սովորել էր հենց Գեղարվեստի ավագ դպրոցում: Մենք եղանք տարբեր սենայակներում: Կար սենյակ, որը նախատեսված էր անիմացոն ֆիլմեր պատրաստելու համար,  տեսանք մի քանի անավարտ աշխատանքներ: Մյուս սենյակը համակարգչային խաղերի համար էր նախատեսված:Կենտրոնում կար մի անկյուն, որտեղ կազմակերպվում էին առցանց դասեր, դիտում էին ֆիլմեր, մենք այս հատվածը նմանեցրինք մեր Մարմարյա սրահին:Եղանք նաև կինոսրահում, որը բավականին մեծ էր և կարող էր տեղավորել մոտ հարյուր մարդ: Մեզ ասացին, որ նմանատիպ մի կենտրոն էլ շուտով  կբացվի Դիլիջանում, որը համեմատաբար փոքր կլինի:Իհարկե, այնտեղ բոլորին  զարմացրեցինք մեր բազում և բազմազան հարցերով, աշխատակիցներից մեկն ասաց, որ նույնիսկ ծնողները, երբ գալիս են իրենց երեխաներին ընդունել կենտրոն, այդքան հարցեր չեն ունենում;Չնայած, որ այնտեղ բոլորը ծանոթ էին մեր կրթահամալիրին՝մենք մի փոքր էլ պատմեցինք մեր մասին, բաժանեցինք ԴիջիԹեքի տեղեկատվական թերթիկներ: Մարզիչներն ասացին, որ անպայման կտեղեկացնեն իրենց սովորողներին և կխրախուսեն նրանց մասնակցությունը մրցույթին: