Արշակ

Արշակի թագավորելուց հետո Հայոց աշխարհում խաղաղություն է հաստատվում, երկրից հալածվածներն ու փախստականները վերադառնում են հայրենիք, խաղաղ ապրում Արշակի
թագավորության հովանու տակ։ Ինքն Արշակը անձամբ դուրս է գալիս որոնելու Մամիկոնյան քաջ զորավարներին, որոնք գժտվել էին հորից՝ Տիրան թագավորից, և գնացել ամրացել էին Տայքի1 իրենց տիրույթներում։ Նա գնում է Տայք, գտնում Մամիկոնյան եղբայրներին, հետները հաշտվում, ավագ եղբորը՝ Վարդանին, նշանակում է Մամիկոնյան տոհմի նահապետ, միջնեկ եղբորը՝ Վասակին, որ իր դայակն էր, նշանակում է Մեծ Հայքի սպարապետ, պատերազմական բոլոր գործերի ղեկավար և առհասարակ Մամիկոնյան տոհմին տալիս է Մեծ Հայքի բոլոր զորքերի զորավարության իշխանությունը։ Գնունյաց իշխանական տոհմին էլ տալիս է հայոց հազարապետության պաշտոնը։ Նա ընդհանրապես բոլոր կողմերից վերանորոգում ու ամրապնղում է երկրի իշխանությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s