Սուրբ Գեվորգ Եկեղեցի

Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին: 13-15-րդ դդ այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը` երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր: Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը: Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու): Շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը: Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը: 1734 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին: 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել` խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում: 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում: Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830 թ. նորոգել է եկեղեցու տանիքը, 1839 թվականին` կայծակից փշրված գմբեթի ծայրը: Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները: 1863 թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը: Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870-ին այնտեղ դպրոց է հիմնել: 1889-ին շարադրել է վանքի պատմությունը: 1895 թվականին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիս-արևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը: Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը` զուգակցված ջրամբարի հետ: Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արք. Աշճյանի հոգածությամբ: 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին:

Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական [1] [2] 13-րդ դարի եկեղեցի Թբիլիսիում, Վրաստան: Այստեղ է գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը: Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին:
Պատմություն

Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին: [1] Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.: [1]

1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s