Գրիմ եղբայրները

Գերմանացի Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ ունեցող հեքիաթագիրներ են. նրանց բազմաթիվ գործեր էկրանավորվել են և երեխաներին ծանոթ են դեռևս վաղ տարիքից:

Գրիմ եղբայրներն ավարտել են Մարբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Նրանք 1841 թ-ից եղել են Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և Պրուսական գիտությունների ակադեմիայի անդամ: Մանկուց սիրել են գերմանական ժողովրդական հեքիաթներն ու առասպելները: Նրանք 40 տարի շրջագայել են Գերմանիայում, հավաքել ու գրի են առել ժողովրդից լսած հեքիաթները չարի ու բարու մասին: Գրիմ եղբայրների հեքիաթները հետաքրքիր են, գունեղ ու լուսավոր. դրանք մեզ տեղափոխում են աներևակայելի ու կախարդական աշխարհներ, որոնց հերոսների հետ մենք էլ պայքարում ենք լավի ու կատարյալի համար: Հեքիաթներում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Լավագույններից են «Մոխրոտը», «Հենզելն ու Գրետելը», «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները», «Ձյունանուշն ու Ալծաղիկը», «Ոսկե սագը», «Կապույտ մոմը», «Կեռնեխ թագավորը», «Անտառի տնակը», որտեղ բազմաթիվ նենգ, խարդախ, դաժան ու չար հերոսներին հաղթում են բարի, ազնիվ, առաքինի ու գեղեցիկ հերոսները:

Բարի ու չքնաղ Մոխրոտին օգնության են հասնում ճնճղուկներն ու աղավնիները: Շնորհիվ բարի փերու` նա ամուսնանում է արքայազնի հետ, իսկ խորթ մայրն ու քույրերը պատժվում են Մոխրոտին հալածելու համար:

Ձյունանուշ և Ալծաղիկ բարեսիրտ ու մաքրասեր քույրերը ձմռանն արջին տեղ են տալիս իրենց տաքուկ խրճիթում: Պարզվում է, որ այդ բարի ու մռթմռթան արջը թագավորի տղա է, ում կախարդել է չար թզուկը. կախարդանքը վերանում է, և Ձյունանուշն ամուսնանում է արքայազնի, իսկ Ալծաղիկը՝ նրա եղբոր հետ:

Քույր և եղբայր Հենզելն ու Գրետելն իրենց սիրո շնորհիվ հաղթում են չար պառավին և ապահով վերադառնում տուն:

Ընկերական վեհ ու ամուր սիրո մասին է պատմում «Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները» հեքիաթը:

Իհարկե, որքան էլ հեքիաթները կախարդական լինեն, դրանց հիմքում դարձյալ իրական կյանքն է: Գրիմ եղբայրների հեքիաթներում հաճախ ենք հանդիպում Հանս անունով հերոսին («Զորեղ Հանսը», «Խաղամոլ Հանսը», «Բախտավոր Հանսը», «Հանսն ամուսնանում է» և այլն): Հանսը երբեմն դատարկամիտ է, երբեմն՝ խելառ, երբեմն՝ բարի ու քաջ. նա մանուկների ամենասիրելի հերոսներից է: Գրիմ եղբայրները, բացի հեքիաթներից, բազմաթիվ մեծարժեք աշխատություններ են գրել բանասիրության և բանահյուսության վերաբերյալ, կազմել են բացատրական բառարան՝ 16 հատորով: Նրանք նաև գերմանագիտության և բանագիտության մեջ դիցաբանական դպրոցի հիմնադիրներն են: Լույս են ընծայել «Մանկական ու ընտանեկան հեքիաթներ» (2 հատորով, 1812–14 թթ.) ժողովածուն, «Գերմանական ավանդազրույցներ» (2 հատորով, 1816–18 թթ.) ուսումնասիրությունը: Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:

Եռաբլուրլ

Բոլոր տոն օրերին մենք ընտանիքով այցելում ենք եռաբլուր,հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր զոհված ազատամարտիկներին ծաղիկներ ենք դնում նրանց շիրիմներին: Եռաբլուրլը մեր ընտանիքի համար հատուկ վայրերից մեկն է,որտեղ թաղված է մորս հորեղբայրը՝ Մելսիկ պապիկը:

DSC_0415 Continue reading

Վոզնին

Այդ դեպքը պատահել է Րուսաստանի Սավրոպոլ քաղաքում։Առավոտ շուտ տատիկս արթնացրեց ինձ ասեց,որ բակ գնամ։Բակ գնացի, տեսա փշոտ կծիկ։Պարզվեց,որ մորեղբայրս գիշերը անտառում մի ոզնի է գտել և բերել տուն։Ես խաղում էի նրա հետ,կերակրում ձմերուկի կեղևով,բայց նա ոչ մի բան չէր ուտում։Մենք որոշեցինք տանել նրան բաց թողնել այգում։Մինչև հիմա նա մեր այգում է։Հաջորդ տարի մեզ մոտ եկավ այդ  ոզնու ձագը։Մենք նրան նույն պես տարանք մոր մոտ։

Արան սովորում է վեցերորդ դասարանում: Նա շատ հետաքրքիր բնավորություն ունի դասերի ժամանակ իրեն հանգիստ է պահում իսկ իրենից ուժեղ դասընկերների հետ սիլարիլ է ու

համբերատար: Բայց երբ գալիս է դասամիջոցը նա դառնում է վատ մարդ : Նա ցածր դասարանի երեխաներից վերցնում է հեռախոսները: