Քեռի Ռուբենը հռչակավոր ձկնորս է : Նրա փառքը տարածվել է ամբողջ քաղաքում : Նա ազատ ժամանակը տրամադրում է իր սիրելի գործին : Շաբաթ օրը առավոտ շուտ նա վերցնում է  ուռկանը և ընկըրների հետ գնում գետի ափ ձուկ որսալու : Նա  բոլորին կարգադրություններ է անում իր բարձր , խռպոտ ձայնով : Բոլորն էլ ենթարկվում են նրան , կատարում նրա կարգադրածները , որովհետև գիտեն , որ նրա հետ կռվելը անիմաստ է : ԵՎ ինչքան հաջող է լինում այդ օրվա որսը , քեռի Ռուբենենն այնքան ավելի է ուռչում գոհունակությունից :