ԻՄ ՄԱՅԻՍՅԱՆ  ՀԱՎԱՔ 

Իմ ամենամեծ հաղթանակը բեմից չվախենալն էր , քանի որ ես վախում էի բեմից և նրանից որ ինձ վրա մարդիկ են նայում ,բայց «Եղիշե Չարենց » նախագիծը և ընկեր Հասմիկը օգնեցին  ինձ հաղթահարել իմ վախը ։ Իմ ամենասիրած ստեղծագործական աշխատանքը  «Լուսաբաց» է որը դրված է իմ բլոգում։ Ինձ ամենաշատը դուր եկավ «Զահրատ» նախագիծը որի շրջանակում մենք նույնպես փոքրիկ բեմադրություն արեցինք , չնայած նրան որ ես չարտասանեցի ինձ շատ դուր եկավ իմ ընկերների աշխատանքը ։ 

Զահրատը նաև իմ ամենա սիրած գրողն Է ասյս տարում ։ Չնայած նրան որ մենք արդեն ավարտել ենք այդ նախագիծը ես կարդում եմ բանաստեղծությունները ։Այս տարի երևի իմ ամենամեծ թերությունը քերականությունն է ։ Նախադասությունների մեջ ես շատ սխալներ եմ անում և կուզեի ավելի շատ քերականական աշխատանքներ կատարեի ։

Նաև ես և իմ քույրիկը թարգմանել ենք փոքրիկ մուլտֆիլմ «Խելացի սոխը» ։ Այդ նախագիծը ինձ սովորեցրեց տարբեր ծրագրերի տիրապետել ինչպիսին են Adobe premier pro և audiocity: 

Իմ լուսաբացը 

Իմ լուսաբացը սկսվում Է արևի շողերից, որոնք խնդրում են բացել պատուհանը ,որ ներս մտնեն ։ Մարդիկ ,որոնք շտապելով այս ու այն կողմ են գնում ՝պատրաստվելով աշխատանքին։Փոքրիկները ,որոնք արթնանում են, ծիծաղում կամ լացում ,գրկում են մայրիկներին ։Եղանակը սկսվում է ամպել կամ հակառակը բացվել , այնքան հետաքրքիր Է նայել , հաշվել ՝քանի գույնով Է ներկվում երկինքը մինչև արևի բացվելը ։ Սկզբում մուգ կապույտ կամ սև ,հետո վառ մանուշակագույն ,հետո կարմիր կամ գազարագույն ,իսկ վերջում ՝վառ կապույտ ,որը խառնվելով ամպերի սպիտակ գույների հետ ՝ստանում Է գեղեցիկ երանգ ։ Սիրում եմ նայել լուսնին և արևին ,որոնք իրար հետ երկնքում կռիվ են տալիս, և ամեն անգամ հաղթում Է արևը և մի քանի ժամ հետո պայծառ շողում Է երկնքում ։ Բայց ինձ դուր է գալիս մայրամուտը, քանի որ մռայլ գույները ավելի շատ են ինձ դուր գալիս ։