ԻՄ ՄԱՅԻՍՅԱՆ  ՀԱՎԱՔ 

Իմ ամենամեծ հաղթանակը բեմից չվախենալն էր , քանի որ ես վախում էի բեմից և նրանից որ ինձ վրա մարդիկ են նայում ,բայց «Եղիշե Չարենց » նախագիծը և ընկեր Հասմիկը օգնեցին  ինձ հաղթահարել իմ վախը ։ Իմ ամենասիրած ստեղծագործական աշխատանքը  «Լուսաբաց» է որը դրված է իմ բլոգում։ Ինձ ամենաշատը դուր եկավ «Զահրատ» նախագիծը որի շրջանակում մենք նույնպես փոքրիկ բեմադրություն արեցինք , չնայած նրան որ ես չարտասանեցի ինձ շատ դուր եկավ իմ ընկերների աշխատանքը ։ 

Զահրատը նաև իմ ամենա սիրած գրողն Է ասյս տարում ։ Չնայած նրան որ մենք արդեն ավարտել ենք այդ նախագիծը ես կարդում եմ բանաստեղծությունները ։Այս տարի երևի իմ ամենամեծ թերությունը քերականությունն է ։ Նախադասությունների մեջ ես շատ սխալներ եմ անում և կուզեի ավելի շատ քերականական աշխատանքներ կատարեի ։

Նաև ես և իմ քույրիկը թարգմանել ենք փոքրիկ մուլտֆիլմ «Խելացի սոխը» ։ Այդ նախագիծը ինձ սովորեցրեց տարբեր ծրագրերի տիրապետել ինչպիսին են Adobe premier pro և audiocity: