Խելացի սոխը- կարմիր գույն

Նայիր խելացի սոխի նոր սերիան

maxresdefault

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

Բարև, փոքրիկ, ես խելացի սոխն եմ: Այսօր ես քեզ գույները տարբերել կսովորեցնեմ: Նայիր ,սա կարմիր գույնն է: Ուշադիր նայիր և հիշիր: Մեր շուրջը կարմիր գույնի շատ իրեր կան: Օրինակ` այս կարմիր խնձորը, նաև կարմիր շատ հատապտուղներ կան` ազնվամորին, ելակը նաև հաղարջը, մմ~մ ինչ համեղ է: Իսկ հիմա արի գիրք կարդանք և տեսնենք կարմիր գույնի էլ ինչ կա: Սա կարմիր մեքենա է, իսկ տնակը կարմիր ծխնելույզ ունի: Հիմա մեքենան եկել է քաղաք և կանգնել է, քանի որ լուսակիրը կարմիր գույն է ցույց տալիս: Իսկ դու նկատեցիր, որ մեր այսօրվա գիրքը նույնպես կարմիր է: Հիմա կարմիր մատիտ վերցրու և կլոր,կարմիր գնդակ նկարիր:  Ահա այսպես, փորձիր ինքդ: Հաջողություն եմ մաղթում քեզ փոքրկ, ցտեսություն: