Խելացի սոխը-Դեղին գույն

Նայիր խելացի սոխի նոր սերիան

maxresdefault

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Բարև, փորիկ, ես խելացի սոխն եմ: Այսօր ես քեզ ցույց կտամ դեղին գույնը: Նայիր այս գունը դեղինն է, այն տաք գույն է, ինչպես ամառային արևը: Ուզում ես քեզ համար արևի մասին գիրք կարդալ , ուրեմն լսիր:  Առավոտյան դեղին արևը երկինք բարձացավ և հողը տաքացրեց, իսկ սա դեղին արևածաղիկն է: Այս ծաղիկը շատ է սիրում արև և միշտ նրա կողմն է թեքվում: Ամողջ ամառ արևը պայծառ շողում էր, իսկ ցորենը մարգագետնում արդեն դեղնել էր: Նայիր իսկ այդ դեղին մեքենային, անունը կոմբայն է:  Կոմբայնը եկել է , որպեսզի հավաքի հասած ցորենը: Նայիր ինչպես է նա աշխատում:  Այդպես ցորենի հատիկները հայտնվում են բեռնատարի մեջ, դու իհարկե նկատեցիր, որ այն նույնպես դեղին է: Վարորդի գլխարկն էլ է դեղին: Իսկ ցորենից կարելի է պատրաստել այսպիսի համեղ քաղցրավենիքներ` դեղին և կլոր, ինչպես արևը: Քեզ դուր եկավ այս պատմությունը, ուրեմն եկ դեղին արև նկարենք: Վերցրու օղաբլիթ և զգուշորեն ընդգծիր այն և բոլոր կողմերից դեղին գծեր տար, ահա այսպես, փորձիր ինքդ: Մինչ նոր հանդիպում փոքրիկ: