Ես եմ

Ես Գևորգ Հովհաննիսյանն եմ: Ծնվել եմ Ղարաբաղում և 6 ամսեկանում տեղափոխվել եմ քաղաք Երևան: Ես շատ են սիրում ճանապարհորդել և ցանկանում եմ  գնալ Գերմանիա` ուսման համար: Իմ հայրիկը քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ մայրիկս ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ: Ես նույնպես ցանկանում եմ բժիշկ դառնալ, քանի որ ուզում եմ մարդկանց կյանքեր փրկել: Ես շատ եմ սիրում լուսանկարներ անել, նախընտրում եմ բնությունը նկարել և շատ եմ ուզում գնալ պրոֆեսիոնալ լուսանկարչության դասերի: Նայև շատ եմ սիրում օտար լեզուները և հիմա կարողանում եմ խոսել Անգլերեն, ռուսերեն և սկսել եմ ուսումնասիրել գերմաներեն լեզուն: Շատ եմ սիրում կարդալ, հատկապես ֆանտաստիկ ժանրի գրքեր:

 

 

Հիպիներ

Հիպի ենթամշակույթ, որն առաջացել է ԱՄՆ-ում։ Ծաղկուն շրջանը եղել է 1960-ականերին, Հիպիների կարգախոսն է «<<Սեր այլ ոչ թե պատերազմ>>: Առային անգամ ”հիպի” բառը հնչել է Նյու-Յորքի հեռուստաընկերություններից մեկի եթերում:Այդ բառը ուղղված էր երիտասարդների մի խմբի, որոնք պայքարում էին Վիետնամի պատերազմի դեմ: Նրանք հանդես էին գալիս երկար մազերով, ջինսերով և անփույթ շապիկներով, նաև հիպիները լսում էին RoknRoll և օգտագործում էին թմրանյութեր: Այդ ժամանակ ընդունված էր ”տեղեկացված լինել” (to be hip) արտահայտությունը, սակայն այս դեպքում հաղորդավարը օգտագործեց ”hippie” արտահայտությունը, որը նշանակում էր հետնախորշերում ապրեղ և վատ տեսք ունեցող:

Հիփիները իրենց հիպի չեն անվանում նրանք նախընտրում են իրենց անվանել գեղեցիկ մարդիկ: Հիպիները կարծում են մարդիկ պետք է ազատ լինեն, ազատության հասնելու համար պետք է փոխել հոգու ներքին կառուցվածքը։  Հիպիները խաղաղության կողմնակիցներ են, նրանք ավելի կողմ են արևելյան մշակույթին և սիրում են Բուդդայականությունը, նրանց մեծամասնությունը բուսակեր է։ Նրանք շատ խորհրադավոր են, սիրում են կրել զարդեր և գլխին միշտ ունենում են ծաղկե պսակ, իսկ տղամարդիկ կրում են սանդալներ, նրանք սիրում են ապրել խմբերով ծիածանե տուն կոչվող ավտոմեքենաների մեջ։

Հիպիները ուներին կուռքեր`առաջնորդներ, որոնցից մեկը հենց ”Բիթլզ” խմբի անդամ Ջոն Լենոնն էր:Հիպիների շարժում թուլացավ 1970-1974 թթ., երբ անհասկանալի կերպով սպանվեցին նրանց երեք կուռքերը`Ջիմ Մորիսոբը, Ջենիս Ջոփլինը, Ջիմի Հենդրիքսը: Այնուհետև լուծարվեց ”Բիթլզը”:Լենոնը սկսեց առանձին գործունեություն վարել, սակայն կառավարության ուժերը նրան լռեցրին: Սկսեցին մեծ թվով թմրանյութեր մատակարարվել հիպիներին, և շուտով նրանց հեքաթայն գույներն ու գաղափարները ավարտվեցին:

 

05.09.17-19.09.17

Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:

Իմ կարծիքով ազատությունը բերում է սանձաձակության, քանի որ մարդիկ սկսում են անել ինչ ցանկանում են : ինձ թվում է, որ ամեն ինչը պետք է ունենա իր սահմանները, որպեսզի  ոչինչ  քաոսի չվերածվի:

Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոցլեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:

Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:

Ինձ թվում է, որ ամեն մարդու համար կարևոր է հայոց լեզվին տիրապետելը, քանի որ միայն լեզվի միջոցով ենք մենք կարող պահպանել մեր հայրենիքը: Վիկտոր Համբարձումյանի համար դա շատ կարևոր է, որովհետև նա ուզում էր, որպեսզի իր իր երկիը ծաղկի և որ բոլոր հայերն էլ տիրապետեն հայոց լեզվին:

Կոմիտասյան օրեր. Փոխադրություն

28.09.17

1912 թվականին Կոմիտասը գնացել էր դպրոցներից մեկը իր <<Գուսան>> երգչախմբի հմնման համար: Կոմիտասը փորձում էր բոլոր աղջիկների ձայները և մի բառ նրանց հետ փոխանակելցուց հետո կարողանում էր որոշել նրանց ձայնի տեսակը: Հետո ներս մտավ դպրոցի ուսուցիչներից մեկը Կոմիտասին ներկայացրեց իր աշակերտուհուն: Նա աղջկա հետ մի քանի բառ փոխանակեց և ասաց, որ և ուսոցչուհուն և աղջկան նա ընդգրկում է սոպրանոների խմբի մեջ: Մի օր Ղալաթիոյի ազգային մատենադարանում  Կոմիտասը Կանգնած էր և ստուգում էր ուսանողների ձայները: Նա որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրում նրանց անունները: Նրանք ովքեր իր երգած մի նոտան կարողանում  էին վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: