sentences

I would buy a new apartment in the future

He would like to buy a new phone if he had some extra money

If I had much time it would be great to see all my relatives.

If I were you I would invest your money.

If she were more confident she would be in a better situation.

Հնդկական աստվածներ

Հնդկաստանում Սուրյան արևի աստվածն է, ով հանդես է գալիս տարբեր կերպարներում` որպես գեղեցկադեմ պատանի, ով երկնքում տեղաշարժվում է ոսկեզօծ կառքով, որպես ամենատես երկնային աչք կամ թռչուն: Ասում են` Սուրյան ծնվելիս ունեցել է գնդի տեսք: Եղբայրները գունդը ազատել են ավելորդ մասերից` տալով Սուրյային մարդու կերպարանք: Գնդի անպետք մասերից աստվածները ստեղծել են փղերին…

Լուսնի աստվածը Սոման էր, ով ուներ 27 կանայք, սակայն բոլորից առանձնացնում էր գեղանի Ռոխինիին: Մնացած կանայք բողոքում են հայր Դակշիին, վերջինս անիծում է Սոմային, որը հիվանդանում է, նիհարում և անհետանում: Լուսինը այլևս դուրս չի գալիս…Անհանգստացած աստվածները խնդրում են հանել նզովքը, Սոման աստիճանաբար անցնում է իր պարտականություններին:

 

Ագնին կրակի աստվածն եր, ընտանեկան օջախի հովանավորը, մարկանց և աստվածների կապող օղակը: Արդարության աստվածը Հին Հնդկաստանում Վարունան էր, ով տիրապետում էր յուրահատուկ կախարդական ուժերի: Հնդիկների քամու աստվածը Վայուն էր` հազարաչքանի և արագընթաց: Նա տիրում էր ողջ օդային տարածքներին:

Մ.թ.ա I հազարամյակին սկսվում է հնդկական կրոնի և մշակույթի նոր վերելք, որն ընդունված է անվանել <<հինդուիստական>>: Գլխավոր աստվածությունը դառնում է Բրահման` աշխարհի արարողը: Վիշնան հինդուիզմի հայտնի աստվածներից է: Վիշնա թարգմանաբար նշանակում է <<ամեն տեղ թափանցող, սողոսկող>>: Այս աստվածն ուներ հազարավոր կերպարներ, հետևաբար և հազարավոր անուններ: Նա հայտնի է առավելապես Ռամա և Կրիշնա անուններով: Վիշնայի կողակիցը Լակշմին էր` երջանկության և հարստության աստվածուհին, ով ծնվել էր օվկիանոսի ջրերից:

Հանրահաշիվը երաժշտության մեջ

Գիտնականներին վաղուց հետաքրքրում էր. թե ինչու՞ երաժշտության մեջ օկտավան բաղկացած է յոթ հիմնական ձայներից, այնքան որքան գույն կան արևի լույսի լուսապատկերում: Դեռ ոչինչ չիմանալով բնության ձայների մասին, մարդը բնազդաբար դասավորել է լարերն այնպես, որ նրանք բարեհունչ հնչեն:
Պյութագորասին է պատկանում հարմոնիայի հիմունքների մաթեմատիկական բացատրությունը: Պյութագորասի սահմանմամբ, մարդկանց կողմից էլ ավելի բնական է ընկալվում այն հաճախությունները,որոնք գտնվում են պարզ թվային հարաբերությունների միջև: Ահա որտեղից է օկտավաներում հաճախության հարաբերակցությունը 1:2 և ներդաշնակ հաճախությունների  հարաբերակցությունը  4:5:6: Հաջորդաբար կրճատելով լարերի երկարությունները կստանանք 16 հնչյունից բաղկացած բնական ձայների հնչյունաշարը: Բայց ինչու՞ հնում երաժիշտները ընդունում էին յոթ հնչույններից բաղկացած հնչյունաշարը և միայն ավելի ուշ ավելացրին ևս հինգ հավելյալ հնչյուններ, այսպես դաշնամուրի վրա առաջացան սև ստեղները:
Պատմաբանների վկայությամբ հնագույն հունական քնարն ուներ չորս լար: Առաջին լարը հիմքն էր, երկրորդ լարի տատանումների թիվը հարաբերում էր առաջին լարի տատանումների թվին, ինչպես 4:3 / այսինքն ինչպես եգիպտական սուրբ եռանկյան էջերը /: Սա հիմնական տոնի կվարտան էր: Երրորդ լարի տատանումների թիվը հիմնական տոնին հավասար է՝ 3:2, սա   հիմնական տոնի կվինտան է: Չորրորդ լարը՝ օկտավան է, տատանումների թիվը երկու անգամ մեծ է, քան հիմնականինը / ինչպես եռանկյան էջերի հարաբերությունները 1:2:  ;  /2=1.18  /:
Բավականին ուշ ի հայտ եկավ յոթ լարանի  հունական գամման: Յոթ լարանի  գամմայում, իրար կողք գտնվող հնչյունների տատանումների հարաբերությունը հավասար է 1,12: Օրինակ՝ ռե/դո =294/262;  սոլ/ֆա= 392/349: Բնականաբար հարց է ծագում, արդյո՞ք ուղղանկյուն եռանկայան, որի կողմերն են 1:2: , կողմերի հարաբերություններն են հիմք հանդիսացել երաժշտության մեջ գամմաների մշակման ընթացքում: Եթե  ուղղանկյուն եռանկայան կողմերի և հնչյունների  յոթ լարանի  գամմայի տատանումների հարաբերությունների կապը պատահական չեն, ապա երաժշտության մեջ գամմաների կառուցվածքը կապված է ոսկե համամասնության հետ: Սակայն դժվար է ընդունել, որ երաժշտության մեջ գամմաները հանդիսանում են գիտական մշակման արդյունք, ավելի հավանական է, որ նա հայտնաբերվել է փորձառարական ճանապարհով, երաժիշտների ինտուիցիայի հիման վրա:
Մ.թ.ա. տասնչորսերորդ դարում, Սիրիայում հայտնաբերվել են կավե ցուցանակի վրա երաժշտական հնագույն երգերի գրառումներ: Այսինքն Պյութագորասից ինն դար առաջ:
Գերմանացի հնագետ Պաուլ Յուլեն ուսունասիրելով բազալտե հղկված քարերը, որոնք նա գտել էր Օրիսա հնդկական նահանգում, եկել էր այն համոզման, որ դրանք ոչ այլ ինչ են, քան ամենահին երաժշտական գործիքներ: Նրա կարծիքովմ այդ քարերը հնագույն հարվածային  գործիքների մնացորդներ են, նման քսիլոֆոնին: Երբ քարերին հարվածելուց ստացված ձայնը ձայնագրեցին ձայնագրիչով և չափեցին նրանց հաճախությունը, ստացան քարե ձայնաշարը: Այս ձայնաշարը ընդգրկում է չորս օկտավա յոթ ամբողջական տոնով դո-ից մինչև սի և հինգ կիսանոտաներ: Հետևաբար այսպիսի  երաժշտական գործիքների հայտնագործողները օգտվում էին օկտավայից կազմված յոթ հիմնական նոտաներից, դեռ տասնհինգ հարյուրամյակ մինչ Պյութագորասը: Նրանք օգտագործում էին հնչյունաշար կազմված յոթ հիմնական ձայներից և հինգ կիսատոներից: Այս ամենը գործնականում կիրառվում էր դասական երաժշտության մեջ դեռ Ի. Ս. Բախի ժամանակներից:     Երաժշտական հարմոնիայի հիմունքները գիտականորեն բացատրելու Պյութագորասի աշխատանքի արժեքը դժվար է թերագնահատել: Սա առաջին գիտական հիմնավորված տեսությունն է հարմոնիայի երաժշտության մեջ: Ճանաչելով երաժշտության ճշմարտությունը և գեղեցկությունը, Պյութագորասը փորձում էր տարածել այն տիեզերաբանության մեջ: Նրա պատկերացմամբ նաև արևային համակարգի  մոլորակները դասավորված են երաժշտական օկտավայով:  Պյութագորասի այս հիպոթեզը չի կորցրել իր հմայքը նույնիսկ ավելի ուշ ժամանակներում: Այսպես տասնութերորդ դարի պոետ Ջոն Դրայդենը գրել է.

Ամենուրեք տիրում է հարմոնիայի օրենքը,

          Եվ աշխարհում  ամեն ինչ ռիթմ է, ակորդ և տոն:

Շոպենի էտյուդներում ի հայտ է գալիս ոսկե հատման մի ամբողջ  շարք՝ 0,618; 0,382; 0,236; 0,146; 0,090 և 0,056 և ավելի հազվադեպ՝ 0,854; 0,764; 0,472 շարքը:
Առաջին շարքը բաղկացած է  վեց թվերից և յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդ անդամից ստացվում է նախորդը 1,618 թվով բազմապատկելով, իսկ երկրորդ շարքը բաղկացած է  երեք թվերից և յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդ անդամից ստացվում է նախորդը 1,618 թվին բաժանելով: Առաջին և երկրորդ շարքի թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա: Մեղեդին զարգանում է ենթարկվելով ոսկե հատման համամասնությանը: Ոսկե հատումը հիմնականում ի հայտ է գալիս հանճարեղ հեղինակների բարձրաժեք ստեղծագործություններում: Այս կամ այն ստեղծագործության արժեքներն որոշելու համար բավական է կատարել մաթեմատիկական հաշվարկ: Եվ պատահական չէ, որ  20-րդ  դարի կոմպոզիտորների ստեղծագործություններում ոսկե հատման համամասնությունը շատ հազվադեպ է հանդիպում, քան անցած դարի կոմպոզիտորների ստեղծագործություններում:
Կարելի է լիովին օբյեկտիվ գնահատական տալ ժամանակակից նորարական երաժշտությանը: Հաճախ մարդիկ փնտրում են նորը, փոխարենը փնտրելու հավերժականը, ներդաշնակությունն ու գեղեցկությունը:
Այսպիսով տրամաբանական է ենթադրել, որ որքան ճշգրիտ է երաժշտական ստեղծագործության համապատասխանությունը ոսկե հատման համամասնությանը, այնքան բարձր է ստեղծագործության ներդաշնակության աստիճանը, իսկ շեղումը ոսկե հատման համամասնությունից վկայում է երաժշտության անկատարությունը:

 

Մաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի  նույն հատվածները,

           ինչ երաժշտությունը

Մաթեմատիկան ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, ինչ երաժշտությունը՝
պարզել են բրիտանացի գիտնականները: Նման եզրակացության են նրանք եկել հետազոտության ընթացքում: Հետազոտության մասնակիցները լուծել են մաթեմատիկական հավասարումներ, ինչպես նաև երաժշտություն են լսել:Նրանք բոլորը ենթարկվել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Հետազոտողները, մասնավորապես, ակտիվություն են գրանցել գլխուղեղի մեդիալ օրբիտա-ֆրոնտալ կեղևում ինչպես մաթեմատիկական հանձնարարություններ կատարելիս, այնպես էլ երաժշտություն լսելիս:

Sentences (Passive voice)

The novel was read by Mom in one day.

A movie is going to be watched by us tonight.

The entire house was painted by Tom.

Instructions will be given to you by school director.

The last cookie was eaten by my aunt.

That video was posted on Facebook by Alex.

Her victory will be celebrated by her and her family tomorrow.

Picture of Mona Lisa was painted by Leonardo Da Vinci.

Windows were being cleaned by house worker.

Ջուր

Ջուրն ամենասովորական նյութն է Երկրի վրա։ Բոլորս գիտենք՝առանց ջրի կյանք չկա։ Եվ պատահական չէ, որ բոլոր այն դեպքերում, երբ գիտնականները այլ մոլորակների վրա կյանքի նշաններ են փնտրում, առաջին հերթին փորձում են պարզել՝ջուր կա՞, արդյոք այնտեղ։ Ջուրն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը։

Ջրի ցանկացած հատկություն եզակի է, հազվագյուտ։ Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը։ Տասնամյակներ շարունակ միջազգային ջրերը համարվել են ամենատարբեր թափոնները լցնելու հարմար տեղ։ Մարդը համարում էր, որ օվկիանոսները ընդունակ են իրենց մեջ լուծել և կլանել այն ամենը, ինչ ընկնի այնտեղ։ Մարդը նաև կարծում էր, որ պաշարներն անսպառ են։ Ջրի քանակը երկրի վրա կազմում է շուրջ 1,4 մլրդ. խկմ, սակայն այդ ծավալի 97%-ից ավելին կազմում են Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանձ նախնական մշակման օգտագործման համար պիտանի չեն։ Մնացած 2.6%-ը՝ ջրի շուրջ երեք քարորդը, սառույցներով է արտահայտված։ Այսպիսով, քաղցրահամ ջրի ամբողջ պաշարը Երկրի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում (0,3%) և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բաշխվի։

Աշխարհում ոչ մի տեղ միատեսակ ջուր չեք գտնի: Միներալների, լեռնային ապարների շերտերով ճանապար հաթելով դեպի մակերես` ջուրը ներծծում է հողի թրթիռները, ներառելով իր մեջ նաև հողի կենսաբանական և էներգետիկ առանձնահատկություններ:

Կախված տարիքից մարդը 70-90%-ով կազմված է ջրից: Նորմալ կենսունակությունը ապահովելու համար չափահաս մարդը օրական խմում է 2,5լ ջուր, ինչպես նաև 1,5լ ներծծվում է մաշկի միջոցով, լոգանք ընդունելու ժամանակ:

Քաղցրահամ ջրերի պաշարները ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրս են: Դեռ հին ժամանակներից մարդկությունը բնակություն էր հաստատում քաղցրահամ ջրերի հարևանությամբ: Մարդն օգտագործում է ջուրը, ինքնել այն աղտոտում: Չեն օգնում նույնիսկ մաքրող սարքավորումները: Ավելին, ջրի վարակազերծման համար օգտագործվում են ախտոտիչ նյութեր, որոնք իրենց հերթին փոխում են ջրի որակը: Մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է: Հավանաբար, ջրի մեծ պաշարներ ունեցող երկրները հարստանալու ավելի մեծ հեռանկար ունենմ քան այն երկրները, որոնք ունեն նավթի և գազի պաշարներ: Արդեն վաղուց մաքուր խմելու ջուրը շատ երկրների, այդ թվում Հայաստանի շուկաներում ամենատարածված հանրաճանաչ սննդային մթերքներից է:

 

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին`Մխիթարյան միաբանության հիմնադիը, ծնվել է փետրվարի 7-ին: Մխիթար Սեբաստացին հասկանում էր, որ կան տարացքներ, որոնք պետք է անձեռնամխելի լինեն: Նա այդ ժամանակ Կաթոլիկ եկեղեցու աբբահայրն(վանահայրն) էր: Սեբաստացին արգելել էր իր ժառանգներին Հայաստանում կաթոլիկություն քարոզելը, հասկանալով, որ Հայաստանը առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է: Նա մտադրվել էր ուսուցանել, քաղաքակրթություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ: Սեբաստացուց հետո նրա աշակերտները` Գաբրիել Ավետիքյանը,  Մկրտիչ Ավգերյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել Սեբաստացու սկզբունքին: Ստեփանոս Ագոնցը, որը հայագետ և աշխարհագրագետ էր տիրապետել է մի քանի լեզուների: Ճարտասանական արվեստ,հայոց լեզու, աշխարհագրություն և աստվածաբանություն է  դասավանդել: Ագոնցը նայև գրել է պատմաաշխարհագրական, երկեր: Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչ, իսկ մյուսում Հայկազյան բառարան, իր հետևորդներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»:

Թթուներ

Անհատական հետազոտական աշխատանք «Թթուներ»

Թթուները  բարդնյութերեն, որոնցմոլեկուլներըկազմվածենմեկկամմիքանիջրածնիատոմներիցևթթվայինմնացորդից: ԹթուներըմեծտարածվածությունունենբնությանմեջՕրինակ՝  կիտրոնումպարունակվումէկիտրոնաթթու, խնձորիմեջ՝խնձորաթթու, թրթնջուկիտերևներում՝թրթնջկաթթու:

Ցանկացած թթվիմոլեկուլիբաղադրությունը, անկախծագումից (օրգանական, կամհանքային), արտահայտվում էհետևյալընդհանուրբանաձևով՝ HnR , որտեղ Rըթթվայինմնացորդնէnը՝ջրածնիատոմներիթիվը

Continue reading

English homework 10.11.17

Dilemma

Ann is 36 years old businesswoman. She is married and she has 2 kids. Her young kid has some problems at school. She doesn’t want to go to school and study. She doesn’t have friends at school and all her time she spends with her mobile phone. Ann doesn’t know what to do and she needs help.

I think that you need to talk with your kid. You need to understand what she likes to do and find common things. That will help her to spend time with you and not with her mobile phone. I think that you need to change her school because her problems can be related to school and school atmosphere.

Sarah Anderson

Brooklyn

Էներգիայի համաշխարհային սպառումը

Որսորդների և հողագործերի նախնադարյան համայնքները կարիք ունեին կառավարվան ապարատի: Հին հողագործական համայնքներում 1 կգ ղանած հացահատիկից ստանում էին 3-15 կգ բերք: Ստացվում էր մթերքի ավելցուկ: Էներգիայի և մթերքի ավելցուկը կարելի էր հատկացնել առաջնորդներին, դեղագործներին, քահանաներին և զինվորներին պահելու համար: Այդ մարդիկ չէին զբաղվում հողագործությամբ, բայց նրանք ապահովում էին հողագործների կայունությունն ու անվտանգությունը, որոնք էլ, իրենց հերթին, կարողանում էին կենտրոնանալ ավելի շատ սնունդ ստանալու վրա :

1784 թ. ճշգրիտ սարքերի պատրաստման և վերանորոգման արհետանոցի տեր Ջեյմս Ուատը ստացավ առաջին ունիվերսալ շոգեմեքենայի արտոնագիրը: Այդ ժամանակվանից սկսած աշխատանք կատարելու համար մարդկությունը կարողացավ օգտագործել ինչպես կենսաէներգիա (օրինակ`փայտանյութը) այնպես էլ չվերականգնվող էներգիան (օրինակ`քարածուխը)

Ուատի գյուտը վճռական դեր խաղաց ձեռքի աշծատանից մեքենայացվածին անցելու գործում: Տեխնիկապես զարգացած ժամանակակից հասարակությունում չվերականգնվող էներգիայի օգտագործումը շատ մեծ է և անընդհատ աճում է:

 

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԲԵՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Մինչև 19-րդ դարի վերջն քարածուխն ու փայտանյութը էներգիայի գլխավոր աղբյուրն էին:  1890 թ. նավթը կազմում էր բոլոր էներգիաաղբյույրների միայն 2%-ը: Չվերականգնվող էներգաաղբյուրների օգտագործումը շեշտակի աճեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և շարունակում է աճել: Հիդրոէլեկտրակայաններում և ԱԷԿ-ներում արտադրվող ընդհանուր էներգիայի ոչ մեծ մասն է կազմում:

 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Էներգիան, ինչպես կրծքանշանը, եկու երես ունի: Այլ խոսքով, էներգիայի օգտագործումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել: Մարդիկ այսօր ավելի շատ էներգիա են սպառում, քան երբևէ: Մի կողմից էներգիայի այդքան լայնածավալ օգտագործումը նշանակում է, որ մենք կարող ենք ապրել ավելի հարմարավետ, մյուս կողմից` հիմնահարցեր առաջացնում: Քանի որ չկա մի էներգիաաղբյուր, որը վնաս չհասցնի շրջակա միջավայրին, ապա մարդկության համար հարկավոր է էներգիայի խնայումը: Մենք պետք է խնայենք էներգիան, որպեսզի նվազեցնենք նրա բացասական ազդեցությունը բնության վրա: Մենք պետք է օգտագործենք այն քներգաաղբյուրները, որոնք ամենաքից վնասն են հասցնում բնությանը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք հասնեք քաղաքակրդության կայուն զարգացմանը