Էներգիայի համաշխարհային սպառումը

Որսորդների և հողագործերի նախնադարյան համայնքները կարիք ունեին կառավարվան ապարատի: Հին հողագործական համայնքներում 1 կգ ղանած հացահատիկից ստանում էին 3-15 կգ բերք: Ստացվում էր մթերքի ավելցուկ: Էներգիայի և մթերքի ավելցուկը կարելի էր հատկացնել առաջնորդներին, դեղագործներին, քահանաներին և զինվորներին պահելու համար: Այդ մարդիկ չէին զբաղվում հողագործությամբ, բայց նրանք ապահովում էին հողագործների կայունությունն ու անվտանգությունը, որոնք էլ, իրենց հերթին, կարողանում էին կենտրոնանալ ավելի շատ սնունդ ստանալու վրա :

1784 թ. ճշգրիտ սարքերի պատրաստման և վերանորոգման արհետանոցի տեր Ջեյմս Ուատը ստացավ առաջին ունիվերսալ շոգեմեքենայի արտոնագիրը: Այդ ժամանակվանից սկսած աշխատանք կատարելու համար մարդկությունը կարողացավ օգտագործել ինչպես կենսաէներգիա (օրինակ`փայտանյութը) այնպես էլ չվերականգնվող էներգիան (օրինակ`քարածուխը)

Ուատի գյուտը վճռական դեր խաղաց ձեռքի աշծատանից մեքենայացվածին անցելու գործում: Տեխնիկապես զարգացած ժամանակակից հասարակությունում չվերականգնվող էներգիայի օգտագործումը շատ մեծ է և անընդհատ աճում է:

 

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԲԵՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Մինչև 19-րդ դարի վերջն քարածուխն ու փայտանյութը էներգիայի գլխավոր աղբյուրն էին:  1890 թ. նավթը կազմում էր բոլոր էներգիաաղբյույրների միայն 2%-ը: Չվերականգնվող էներգաաղբյուրների օգտագործումը շեշտակի աճեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և շարունակում է աճել: Հիդրոէլեկտրակայաններում և ԱԷԿ-ներում արտադրվող ընդհանուր էներգիայի ոչ մեծ մասն է կազմում:

 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Էներգիան, ինչպես կրծքանշանը, եկու երես ունի: Այլ խոսքով, էներգիայի օգտագործումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել: Մարդիկ այսօր ավելի շատ էներգիա են սպառում, քան երբևէ: Մի կողմից էներգիայի այդքան լայնածավալ օգտագործումը նշանակում է, որ մենք կարող ենք ապրել ավելի հարմարավետ, մյուս կողմից` հիմնահարցեր առաջացնում: Քանի որ չկա մի էներգիաաղբյուր, որը վնաս չհասցնի շրջակա միջավայրին, ապա մարդկության համար հարկավոր է էներգիայի խնայումը: Մենք պետք է խնայենք էներգիան, որպեսզի նվազեցնենք նրա բացասական ազդեցությունը բնության վրա: Մենք պետք է օգտագործենք այն քներգաաղբյուրները, որոնք ամենաքից վնասն են հասցնում բնությանը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք հասնեք քաղաքակրդության կայուն զարգացմանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s