New year in Germany

New Year’s Eve is celebrated with gaiety and zest by the people of Germany. People are in a full mood to enjoy and party hard. New Year’s celebration begins with the New Year’s Eve. Silvester is the New Year’s Eve in Germany. December 31st is the feast day of Saint Silvester and is so New Year’s Eve named after him. Silvester was a pope who lived in the fourth century. According to the German legends, he healed the leprosy and baptized the Roman Emperor, Constantine the Great. And also Silvester was the only pope to meet the acknowledged members of Jesus’s family.

New Year’s Eve is a noisy affair. These celebrations are all about dancing, singing, drinking and having a lavish meal. People like to spend time with their dear ones. Party places and restaurants are overcrowded with people. The huge New Year bash of Brandenburger Tor in Berlin is famous worldwide.

As soon as clock strikes 12 at night, people are seen hugging, kissing and wishing each other “Gutes Nue Jahr” or “Happy New Year”. Bells of churches start ringing loudly. Champagne and wine flow lavishly and fireworks light up the sky. Thus, New Year is welcomed in a merry way by the people of Germany.

Գերմանիայի ժողովուրդն ամանորի նախօրյակը նշում է մեծ ուրախությունով և  հաճույքով : Մարդիկ պատրաստ են վայելել և տոնել նոր տարին: Silvester- ը Ամանորի նախօրյակն է Գերմանիայում:Դեկտեմբերի 31-ը Սուրբ Սիլվեստրի տոնն է և հենց նրա անունով է անվանվել Ամանորի նախօրյակը: Սիլվեստրy քահանա էր. , որը ապրում էր չորրորդ դարում: Գերմանական լեգենդի համաձայն նա բուժեց բորոտությունը ու մկրտեց Հռոմեական կայսր` Կոնստանտին Մեծին: Նայև Սիլվեստրը միակ ՀռոմիՊապնէր, որը հանդիպեց Հիսուսի ընտանիքի անդամներին:

Ամանորյա նախօրյակը աղմկոտ է անցնում: Այս տոնակատարության ժամանակ բոլորը պարում են, երգում, խմում և ունենում եմ առատ սեղաններ: Մադիկ իրենց ժամանակը սիրում են իրենց սիրելիների հետ անցկացնել: խնջույքի վայրերն ու ռեստորանները լի են մարդկանցով:

Երբ ժամացույցը խփում է ժամը 12-ը, մարդիկ գրկախառնվում են, համբուրվում են և իրար “Gutes Nue Jahr” կամ թարգմանաբար ուրախ նոր տարի են մաղթում: Եկեղեցիների զանգերը սկսում են բարձր ղողանջել:

Բջջի կառուցվածք

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը: Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր: Continue reading

Սպիտակուցներ

Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր: Սպիտակուցները a – ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզվում են կենդանի բջիջների կողմից)՝ սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ: 

Continue reading

Գեղեցիկը

Իմ կարծիքով, մեզ   շրջապատող   ամեն   ինչ   գեղեցիկ   է: Գեղեցկությունը   կարելի  է   համարել  մեր   կյանքի    կարևորագույն   մասնիկներից մեկը: Մենք գեղեցկությունը կարող ենք գրել և նկարել: Գեղեցիկը լավ արտահայտվում է արվեստում: Այն ավելի լավ կարողանում են տեսնել նկարիչները, քանդակագործները և գրողները: Իմ կարծիքով, այն ինչ որ չափով մագնիսական ուժ է, քանի որ բոլորը ձգտում են գեղեցիկին: Կյանքը նույնպես գեղեցիկ է` իր գույներով կամ դժվարություններով: Մեր շուրջ կա մի մեծ աշխարհ, որը լի է գեղեցիկ և տեսարժան վայրերով, հարկավոր է միայն այն կարողանալ տեսնել: Ինձ թվում է, որ ամեն մարդ ունի իր գեղեցկությունը ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին: Շատերի համար գեղեցկությունը միայն մարդու արտաքինն է, բայց ներքինը ավելի կարևոր է և հետաքրքիր: Ինձ համար ամենագեղեցիկը Բնությունն է: Տարվա ընթացքում այն չորս անգամ փոխում է իր գույները: Անտառների սպիտակ և մռայլ գույները փոխարինվում են վառ կանաչով, իսկ հետո դառնում դեղին և նարնջագույն:

Հուդայականություն

Հուդայականությունը հրեական ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է որի հիմքը Թորան է, երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի Հուդայականությունից նաև Քրիստոնեությունը և Մուսուլմանությունը։Հուդայականությունը տարանջատվում է երեք զարգացման շրջանի՝ տաճարական, որը կապված է Երուսաղեմյան Տաճարի գոյության հետ, Թալմուդյան կամ Րավվինական, որը տարածում է ստացել 4-րդ դարից առ այսօր և վերջապես օրտոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել Մ.Թ.Ա. 2-րդ դարում ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։ Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (գրավոր Թորա), Թալմուդ (Բանավոր Թորա)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։ Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Ո՞վ էր Բակունցի «ալպիական» կինը

Ասում են, որ Ժենյան բարեկազմ, մի աղջիկ էր, որը ուներ միջին հասակ և միշտ երազկոտ հայացք ուներ: Բակունցը առաջին անգամ Ժենյային տեսել է Հանրային գրադարանում, որը գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը: Դա 1926 թվականին էր: Ժենյան արդեն մեկ տարի էր ինչ տեղափոխվել էր Երևան` Թիբիլիսիից: Շուտով նրանց ծանոթությունը վերածվեց մտերմության: Ասում են, որ նրանց առաջին ժամադրությունը կայացել է Աբովյան փողոցում: 1927 թվականին աղջիկը մեկնում է Սանկտ-պետերբուրգ ուսումը շարունակելու այնտեղի համալսարանի ազգագրության բաժնում: Նրանք իրար նամակներ էին գրում, որոնք մեղմում էին նրանց բուռն կարոտը: Ժենյան հետ վերադարձավ 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում: Բակունցն «Ալպիական մանուշակը» Ժենյայի համար կարդացել էր դեռևս ձեռագիր վիճակում: Ստեղծագործությունը աղջկան շատ է դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: Իսկ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է: Ժենյան թանգարանի ավագ գիտաշխատողն էր ու հայտնի ազգագրագետ, նա անընդհատ գործուղումների էր մեկոնում ուստի և ուշ-ուշ էին հանդիպում: 1937 թվականին Ակսել Բակունցի մահը խորապես ցնցեց կնոջը: Ժենյաին ձերբակալեցին 1939 թվականի սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Աղջիկը ընդամենը 38 տարեկան էր:

Ինչու են պոնիները այդքան փոքր

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

Հետաքրքիր է, թե ինչու են պոնիները այդքան փոքր: Պոնիները իսկական ձիեր են, ուղղակի փոքր: Սովորաբար նրանք 1,6 մետր հասակ ունեն, որպեսզի նրանց հեշտ լինի կերակլերը: Այդպիսի փոքր նրանց հատուկ էին բազմացնում: Չնայած նրանց փոքր հասակին, նրանք շատ ուժեղ են և աշխատասեր: Պոնիների մի քանի տեսակ կարող են իրենց  քաշից 20 անգամ շատ բեռ տանեն: Այս փոքրիկ կենդանիները օգնում են կույր մարդկանց : Նայև պոնիներին շատ են սիրում երեխաները:

Ինչ են նշանակում զատիկի սև կետիկները

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների\

 

Ես զատիկն եմ, ես զատիկն եմ,

Մեր պարտեզի մի հատիկն եմ:

Մեջքիս ունեմ սև-սև պուտեր,

Ունեմ մանրիկ, սիրուն տոտեր:
Հետաքրքիր է` ինչի համար են զատիկի թևերի վրայի սև կետիկները: Ոմանք կարծում են, որ կետիկները ցույց են տալիս զատիկի տարիքը, ինչքան կետ կա այնքան տարի ել նա ապրում է: Իրականում կետերը տարիքի հետ ոչ մի կապ չունեն, քանի որ զատիկները երկու տարուց ավել չեն ապրում: Շատ ժամանակ զատիկի կետիկները լինում են 7 հատ: Ընդհանրապես սև կետիկները կարող են լինել երկուսից մինչև քսանվեց հատ: Այդ կետերը միջատի թևերի վրա վառ նկար են դառնում, որոնք օգնում են զատիկին վախեցնել հակառակորդներին:

 

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են ատամները քաղցրից փչանում: Ինչպես հայտնի է` շատ ապրանքներ պարունակում են շաքար: Դա, իհարե, պետք է մեր օրգանիզմին, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում այն քայքայում է էմալը և դենտինը: Դրա արդյունքում առաջանում են փոքր ճաքեր, որոնց մեջ էլ թափանցում են բակտերիաներ, որոնք հետագայում քայքայում են ատամը: Որպեսզի այդպիսի բան չլինի` ամեն ուտելուց հետո հարկավոր է ատամները լվանալ կամ էլ ատամի թել օգտագործել: