Հոգեբանական խառնվացքի 4 տիպերը

Ֆլեգմատիկներ- Նրանք բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Արյան մեջ գերակշռում է լորձը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Continue reading

ինչու՞ է ջայլամը իր գլուխը ավազի մեջ թաքցնում

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ինչու՞ է ջայլամը իր գլուխը ավազի մեջ թաքցնում: Մի օր հռոմեացի գիտնական Պլանիյ Մեծին թվաց, որ ջայլամը իր գլուխը ավազի մեջ է թաքցնում և այդ մասին գրեց իր հանրագիտարանում: Այդ գիտնականը այդքան էլ ճիշտ բաներ չէր գրում, բայց ջայլամի մասին այս առասպելը երկար ապրեց: Իրականում ջայլամը երբեք իր գլուխը ավազի մեջ չի թաքցնում: Կենդանին այն ուղղակի ներքև է դնում ու թողնում է, որպեսզի իր երկար վիզը հանգստանա: Նաև վտանգավոր պահերին ջայլամը գլուխը ներքև է դնում, որպեսզի լսի, թե ով կա շրջակայքում:

Այսպիսով`ջայլամը այդքան էլ վախկոտ չէ ,ինչպես կարծում էր Պլանիյ Մեծը :

Ինչո՞ւ են Բիգ Բենը այդպես անվանում

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ինչու՞  են ժամացույցով աշտարակը Լոնդոնում Բիգ Բեն անվանում: Դուք կզարմանաք, բայց Բիգ Բենը աշտարակ չէ, չնայած աշխարհում այդպես են կարծում: Սակայն լոնդոնացիները Մեծ Բեն են անվանում վեց զանգերից ամենամեծին, որը գտնվում է աշտարակի մեջ: Հենց նա է ազդարարում ժամանակը: Բիգ Բենը անվանել են 1859 թվականից, անունը հաստատվել է խորհդարանի կողմից: Ամենաբարձրը խորհրդի ժամանակ խոսում էր Բենջամին Հոլը, ով այդքան էլ խելացի պաշտոնյա չէր: Նրան Բիգ Բեն էին անվանում աչքերի համար: Բենջամինի հաջորդ անխելամիտ գաղափարի համար մեկն ասաց. Continue reading

Ինչպե՞ս է հայտնվել պաղպաղակը

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ինչպե՞ս է հայտնվել պաղպաղակը: Պարզվում է, որ պաղպաղակը ամենահին ուտելիքներից մեկն է, այն հայտնվել է Չինաստանում` 5 հազար տարի առաջ, երբ չինացիները ձյունը և սառույցը նարինջների, լիմոնների և նռան հատիկների հետ էին խառնում: Չինացիներից այդ քաղցրավենիքի մասին իմացան արաբները: Երբ Ալեքսանդր Մակեդոնացին  գտնվում էր Հնդկաստանում և Պարսկաստանում, նրան պաղպաղակ էին հյուրասիրում: Continue reading

ինչպե՞ս է աճում բամբակը

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ինչպե՞ս է աճում բամբակը: Մի անգլիացի ճանապարհորդ տասնվեցերորդ դարում պատմում էր, որ տեսել է , թե ինչպես են Հնդկաստանում ծառերի վրա սպիտակ բրդով գառնուկներ աճում: Հիմա բամբակ են աճեցնում աշխարհի վաթսուն երկրներում: Սա բամբակի ծառն է, նրա ծաղիկները միայն մեկ օր են ծաղկում: Continue reading

Սառցե թագուհին

Նայիր Սառցե թագուհին մուլտֆիլմը այստեղ

Картинки по запросу снежная королева

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

Տարիներ առաջ`հեռավոր երկրում ապրում էին տղա և աղջիկ`Կայը և Գերտան: Նրանք շատ լավ ընկերներ էին: Կայը և Գերտան այգում երկու վարդ տնկեցին ի նշան սիրո: Վարդերը նրանց հետ պետք է մեծանային: Ավարտվեց աշունը` ձմեռ եկավ և քաղաքը ծածկված էր ձյունով: Ձմռան սառը երեկոներին երեխաների միակ զբաղմունքը Գերտայի տատիկի պատմած հեքիաթներն էին: Continue reading