Ճառագայթում

Картинки по запросу radioactiveՃառագայթման թեման իմ կարծիքով շատ կարևոր է հիմա, քանի որ հիմա հաճախակի են վթարվում ատոմակայանները,  օրինակ ` Ֆուկուսիմա ատոմակայանի վթարը , կամ էլ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը:

Ճառագայթումը երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և տարբեր ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։ Հետևաբար, իոնացնող ճառագայթումը ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսներից մեկն է։ Ներթափանցող ճառագայթումը կարելի է հասկանալ ինչպես իոնացնող ճառագյթման խոցող գործոն, որը առաջանում է, օրինակ` միջուկային ռեակտորի պայթյունի ժամանակ։ Իոնացնող ճառագայթումը դա ցանակացած ճառագայթ է, որը առաջ է բերում միջավայրի իոնացում, այսինքն՝ միջավայրում և մարդու օրգանիզմում էլեկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների։

Continue reading

Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն

Միավոր ժամանակի ընթացքում մարդու վրա ազդում են տարբեր գրգռիչներ, և մեր գիտակցությունն ի վիճակի չէ առավելագույն հստակությամբ յուրացնելու դրանք: Շրջապատաող բոլոր առարկաներից և երևույթներից մարդը առանձնացնում է միայն նրանք, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում կամ համապատասխանում են նրա պահանջմունքներին, կյանքի պլաններին: Մարդկանց ցանկացած գործունեություն պահանջում է օբյեկտի առանձնացում և նրա վրա կենտրոնացում: Հոգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրավում, դա ինքնուրույն հոգեկան գործընթաց չէ և անհատի հատկությունների թվին չի պատկանում: Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության ու իմացական գործնընթացների մեջ և արտահայտում է անձի հետաքրքրությունների թվին չի պատկանում: Continue reading

Քառյակներ

  1. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ…

Հեյ ագահ մարդ, հեյ անհոգ մարդ, միտքըդ երկար, լյանքըդ կարճ

Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ինչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Continue reading

Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը: 

Կոնֆլիկտը հակադարձ միտումների, ձգտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով  անձն ապրում է խդրահարույց  իրավիճակ: Կոնֆլիկտի կողմնակիցներ են համարվում այն սուբյեկտները, ովքեր մտնում են փոխհարաբերությն մեջ կամ բացահայտ, երբեմն էլ թաքուն հովանավորում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Կոնֆլիկտի առարկան այն է, ինչի պատճառով կոնֆլիկտն առաջացել է: Կոնֆլիկտների ծագման մեջ կարևոր դեր ունեն, այսպես կոչված,կոնֆլիկտածին գործոնները, այսինքն` խոսքը, գործունեությունը, որոնք հանգեցնում են կոնֆլիկտի ծագմանը և զարգացմանը: հատկապես կոնֆլիկտածին գործոն է խոսքն, քանի որ մենք առավել զգայուն ենք ուրիշի, քան մեր խոսքի նկատմամբ: Որպեսզի խուսափենք շփման գործընթացում կոնֆլիկտածին գործոններից, անհրաժեշտ է հասկանալ, դիմացինի նկատմամբ դրսևորել ապրումակցում, պատկերացնել, թե դիմացինի հոգեկանում քո խոսքերն ու արարքները ինչ մեկնաբանում կստանան: Continue reading

Տրնդեզ

Հայաստանի շատ վայրերում Տրնդեզը համարվել է հայկական դիցաբանության`ռազմի  աստված Վահագնի տոնը: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի ժամանակ կրակի  բոցերի վրայով  թռչելով քո մեջ է մտնում Վահագնի ուժը, հաջողությունը և անպարտելիությունը: Զենքի տաքացրած ծայրով լավաշ կամ գաթա էին օծում, իսկ նորապսակների համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի յուղ: Մեկ այլ կարծիքով Տրնդեզի հրավառությունը կապված է Տիրի կամ Միհր աստծո հետ: Տիրը գրի և արվեստի պաշտպանն է, իսկ Միհրը կրակի ու լույսի: Տոնի նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և ուժեղացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ:

Աբյուր

Կոշ գյուղ

Կոշը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ Կոշի Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Կոշ գյուղի մոտ է գտնվում Ս.Ստեփանոս եկեղեցին` կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Կոշում գտնվում են Գրիգոր Լուսավորիչ, Ս.Գևորգ եկեղեցիները: Հյուսիսային կողմում, բլրի գագաթին գտնվում է Կոշի ամրոցը:

Մովսես Խորենացին պատմում է, որ Հայոց Տիրան թագավորը կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է Տրդատի որդի Գնելին։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։

 

Բարեկենդան

Բարեկենդանը նշանակում է կենդանություն: Այն կազմված է երկու բառից` բարի և կենդանություն: Բարեկենդան գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապված էր գարնան հետ: Մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին մասնակցում էին թե մեծերը, թե փոքրը: Երկու կամ երեք օր  առաջ մարդիկ դադարում էին աշխատել, երեխաների նման զվարճանում էին և խաղեր էին խաղում: Բուն բարեկենդանը խրախճանքի ու կեր ու խումի օր էր: Նայև այդ օրը համարվում էր ազատության օր: Պանդխտության մեջ գտնվողները հատուկ երգեր էին երգում: Ուտում էին և խմում, քանի որ առաջում յոթշաբաթյա պասն էր: Իսկ վերջում ձու էին ուտւմ` բերանը կողպում, որպեսզի Զատիկին նույնպես ուտեն այն`բերան բացեն:

Սկզբնաղբյուր

Sentences

Present Simple
  • Every day  I wake up at 8 a.m
  • They play football in the playground
  • Ben goes to football practice every Tuesday.
  • Jim doesn’t work on Fridays.
  • She always forgets her wallet.
Present Continious
  • She is not listening to music right now.
  • They are not watching reallity shows.
  • Why aren’t you doing your homework?
  • I am not reading any books right now.
  •  Is he visiting his parents next weekend?
 
Past Continious
  • When you called I was taking a shower.
  • In the morning our elevator was not working.
  • I was sleeping when someone knocked at the door.
  • They were eating when our dad called me.
  • An hour ago I was watching TV.
 
Present Perfect
1.      I have seen that movie twenty times.
2.      There have been many earthquakes in Erevan.
3.      Nobody has ever climbed that mountain.
  • You have grown since the last time I saw you.
5. My English has really improved since I moved to London.
Past Simple
  • Did they sign the contract?
  • I saw Jeremy when he was crossing the road.
  • They got home very late last night.
  • They always enjoyed visiting their friends.
  • She played a lot of tennis when she was younger.