Բարեկենդան

Բարեկենդանը նշանակում է կենդանություն: Այն կազմված է երկու բառից` բարի և կենդանություն: Բարեկենդան գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապված էր գարնան հետ: Մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին մասնակցում էին թե մեծերը, թե փոքրը: Երկու կամ երեք օր  առաջ մարդիկ դադարում էին աշխատել, երեխաների նման զվարճանում էին և խաղեր էին խաղում: Բուն բարեկենդանը խրախճանքի ու կեր ու խումի օր էր: Նայև այդ օրը համարվում էր ազատության օր: Պանդխտության մեջ գտնվողները հատուկ երգեր էին երգում: Ուտում էին և խմում, քանի որ առաջում յոթշաբաթյա պասն էր: Իսկ վերջում ձու էին ուտւմ` բերանը կողպում, որպեսզի Զատիկին նույնպես ուտեն այն`բերան բացեն:

Սկզբնաղբյուր