Կոշ գյուղ

Կոշը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ Կոշի Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Կոշ գյուղի մոտ է գտնվում Ս.Ստեփանոս եկեղեցին` կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Կոշում գտնվում են Գրիգոր Լուսավորիչ, Ս.Գևորգ եկեղեցիները: Հյուսիսային կողմում, բլրի գագաթին գտնվում է Կոշի ամրոցը:

Մովսես Խորենացին պատմում է, որ Հայոց Տիրան թագավորը կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է Տրդատի որդի Գնելին։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։