Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը: 

Կոնֆլիկտը հակադարձ միտումների, ձգտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով  անձն ապրում է խդրահարույց  իրավիճակ: Կոնֆլիկտի կողմնակիցներ են համարվում այն սուբյեկտները, ովքեր մտնում են փոխհարաբերությն մեջ կամ բացահայտ, երբեմն էլ թաքուն հովանավորում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Կոնֆլիկտի առարկան այն է, ինչի պատճառով կոնֆլիկտն առաջացել է: Կոնֆլիկտների ծագման մեջ կարևոր դեր ունեն, այսպես կոչված,կոնֆլիկտածին գործոնները, այսինքն` խոսքը, գործունեությունը, որոնք հանգեցնում են կոնֆլիկտի ծագմանը և զարգացմանը: հատկապես կոնֆլիկտածին գործոն է խոսքն, քանի որ մենք առավել զգայուն ենք ուրիշի, քան մեր խոսքի նկատմամբ: Որպեսզի խուսափենք շփման գործընթացում կոնֆլիկտածին գործոններից, անհրաժեշտ է հասկանալ, դիմացինի նկատմամբ դրսևորել ապրումակցում, պատկերացնել, թե դիմացինի հոգեկանում քո խոսքերն ու արարքները ինչ մեկնաբանում կստանան:

Մարդկային փոխհարաբերությունների հոգեբանություն:

   Կոնֆլիկտների դեպքում նկատվում են մարդկային փոխհարաբերության հետևյալ ձևերը.

  1. Զիջողականության դեպքում անձը փորձում է խուսափել կոնֆլիկտից: Այս դեպքում խուսափման պատճառը այլ է: Անձը, ընտրելով զիջողական ռազմավարությունը, զոհաբերում է սեփական հետաքրքրությունները՝ հօգուտ մրցակցի:
  2. Հանդուրժողականության դեպքում մարդը կոնֆլիկտային իրավիճակում դրսևորում է համբերատարություն, խուսափում է ագրեսիայի վտանգավոր ձևերին դիմելու անհրաժեշտությունից: Այն պայմանավորված է անձի խառնվածքով, պահանջմունքների բավարարվածության մակարդակով, բնավորությամբ և այլն:
  3. Կոնֆորմիզմը հոգեբանական այն երևույթն է, երբ կոնֆլիկտի առկայության դեպքում անձը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ձգտում է ընդունել խմբի տեսակետը, հարմարվում է ուրիշների կարծիքին:

ա) կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները

  1. Կոնֆլիկտի կանխատեսում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումումնասիրում:
  2. Կոնֆլիկտի կանխարգելում: Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆլիկտի ծագմանը խոչընդոտելուն: Այն իրականացվում է կանխատեսման հիման վրա: Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնֆլիկտոգենի չեզոքացմանը:

3.Կոնֆլիկտի կարգավորում: Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:

4.Կոնֆլիկտի լուծում: Սա սուբյետի այնպիսի գործունեություն է, որն ուղղվածէ կոնֆլիկտի ավարտին

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s