Ճառագայթում

Картинки по запросу radioactiveՃառագայթման թեման իմ կարծիքով շատ կարևոր է հիմա, քանի որ հիմա հաճախակի են վթարվում ատոմակայանները,  օրինակ ` Ֆուկուսիմա ատոմակայանի վթարը , կամ էլ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը:

Ճառագայթումը երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և տարբեր ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։ Հետևաբար, իոնացնող ճառագայթումը ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսներից մեկն է։ Ներթափանցող ճառագայթումը կարելի է հասկանալ ինչպես իոնացնող ճառագյթման խոցող գործոն, որը առաջանում է, օրինակ` միջուկային ռեակտորի պայթյունի ժամանակ։ Իոնացնող ճառագայթումը դա ցանակացած ճառագայթ է, որը առաջ է բերում միջավայրի իոնացում, այսինքն՝ միջավայրում և մարդու օրգանիզմում էլեկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների։

Ճառագայթումը մեր շուրջը

 Ճառագայթումը շատ վտանգավոր է, մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով՝ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները։ Ճառագայթման հիմնական մասը բնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ճառագայթումը  գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։  մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է,  մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ։ Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը մարդիկ ստանում են ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է։ Մարդը ենթարկվում է ճառագայթման 2 տեսակների՝ արտաքին և ներքին։ Ճառագայթման չափաբաժինները զգալիորեն տարբերվում են և կախված են նրանից, թե որտեղ է մարդ ապրում։

 

Ճառագայթման արտաքին աղբյուրները

 

Երկրի վրա գոյություն չունի այնպիսի տեղ, որտեղ չներթափանցեն տիեզերական ճառագայթները։ Պետք է նշել, որ բևեռները ճառագայթվում են ավելի շատ, քան հասարակածը։ Սա կապված է երկրի մագնիսական դաշտի առկայության հետ, որի ուժագծերը մտնում և դուրս են գալիս բևեռներում։ Այնուամենայնիվ ավելի մեծ դեր է խաղում այն, թե որտեղ է գտնվում մարդը։ Որքան բարձր է մարդ ծովի մակարդակից, այնքան մեծ է ճառագայթման աստիճանը, քանզի օդային շերտի հաստությունը և խտությունը բարձրանալու հետ նվազում է և թուլանում են պաշտպանիչ ունակությունները: 12կմ բարձրության վրա, տիեզերական ճառագայթների հաշվին, ճառագայթման մակարդակը աճում է երկրայինից 25 անգամ։ Ինքնաթիռների անձնակազմը ստանում է 10 մկԶվտ չափաբաժին 2400կմ անցնելիս։ Այստեղ նշանակություն ունի ոչ միայն թռիչքի տևողությունը, այլև բարձրությունը։

 

Բնակչության ներքին ճառագայթումը

Բանկչության ներքին ճառագայթման 2/3-ը գալիս է օդի, ջրի և սննդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ նյութերից։ Միջինում մարդ ստանում է 180 մկԶվտ/տարին կալիում 40-ի հաշվին, որը մարսվում է կենսագործունեության համար անհրաժեշտ կալիումի հետ միասին։ Ովքեր շատ են օգտագործում ծովի պարգևները ավելի շատ են ստանում ներքին ճառագայթման բարձր չափաբաժիներ։ Հյուսիսում ապրողները, ովքեր օգտագործում են եղջերուի միս, նույնպես ստանում են բարձր ներքին ճառագայթում, քանի որ եղջերուի սնունդ հանդիսացող բուսականությունը իր մեջ պարունակում է պոլոնիումի և կապարի իզոտոպներ։ Մարդիկ ճառագայթվում են օդի հետ օրգանիզմ ներթափանցած ռադիոնուկլիդներից։ Ռադոնը արձակվում է երկրակեղևից, համարյա թե ամենուրեք և այդ պատճառով ճառագայթման մեծ մասը մարդը ստանում է՝ գտնվելով շենքի առաջին հարկերում, չօդափոխվող սենյակում։ Գազը շենք է ներթափանցում հատակի միջով։ Ռադոնի խտությունը փակ սենյակում սովորաբար 8 անգամ մեծ է, քան փողոցում։

 

 

Չեռնոբիլի ատոմակայանի վթար

Картинки по запросу pripyat

Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են բազմաթիվ մարդկան մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։

 

Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են բազմաթիվ մարդկան մահվան պատճառ։

Հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմոտրանոց ճառագայթման գոտուց: Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում: Չեռնոբլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին ՈՒկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած ատոմակայանի չորրորդ էներգիաբլոկի վթար: Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով  և շրջակա տարացքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման: Վթարը ամենախորն  է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ: Ավերածությունը պայթուցիք բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ վառվել էր և տրաքել:

Միջուկային պայթյունը ուղեկցվում է շլացուցիչ բռնկումով և սուր ձայներով: Բռնկումից անմիջապես հետո առաջանում է հրագունդ, իսկ վերգետնյա պայթյունի դեպքում` հրե կիսագունդ, որոնք մի քանի վայրկյան անց անհետանում են: Հրագնդի տեղում հայտվում է ալեձև բարձրացող ամպ: Մեծանալով այն ընդունում է սնկի ձև և մեծ բարձրության է հասցնում հազարավոր տոննա մանր և ռադիոակտիվ վարակման ենթարկված հող: Միջուկային պայթյունի խոցող գործոններից են` հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, ներթափանցող Ճառագայթումը  և ռադիոակտիվ վարակումը:

Պայթյունի տեղից հարվածող ալիքը հսկայական արագությամբ տարածվում է բոլոր կողմերի վրա և իր ընթացքի ճանապարհին զգալի տարածությունների վրա ավերում է շենքերն և զանազան կառույցները, խոցում անպաշտպան մարդկանց:

Լուսային ճառագայթումը լույսի ճառագայթների այն հեղեղն է, որը դուրս է գալիս հրագնդից: Արեգակի շողերի նման նրանք տարածվում են լույսի արագությամբ, իսկ ներգործում են ընդամենը 8-15 վարկյանի ընթացքում, այսինքն` մինչև հրագնդի անհետանալը: Լուսային ճառագայթումը կարող է հարուցել մաշկի այրվածքներ և աչքերի խոցում, տարբեր կառույցների ու նյութերի մասսայական հրկիզում: Սակայն լուսային ճառագայթումից կարելի է պաշտպանվել: Այն չի անցնում անթափանցիկ նյութերի միջով, ուստի և բոլոր թաքստոցներն ու ստվեր առաջացնող առարկաները լրիվ կամ մասամբ կպաշտպանեն:

Ներթափանցող Ճառագայթումն անտեսանելի, բայց ահավոր թշնամի է: Դա գամմա-ճառագայթների և նեյտրոնների հեղեղ է, որը միջուկային պայթյունի գոտուց մի քանի վարկյանում տարածվում է բոլոր ուղղություններով: Ներթափանցող Ճառագայթման ներգործությանը ենթարկված մարդը կարող է հիվանդանալ ճառագայթահարման ծանրության տարբեր աստիճանի հիվանդությամբ: Ներթափանցող Ճառագայթումը մարդկանց վրա գործում է պայթյունի տեղից միայն 2-3 կմ չգերազանցող տարածության վրա: Դրա ներգործությունը մարդու վրա կարելի է թուլացնել տարբեր նյութերով: Ինչքան ավելի հաստ ու խիտ է պաշտպանության համար օգտագործվող նյութը, այնքան ավելի շատ է այն թուլացնում  Ճառագայթումը: Քարե և փայտե ցանկապատերը, շենքերի ներքնահարկերը, հողաթմբերը կօգնեն պաշտպանվել ներթափանցող Ճառագայթումից:

Ռադիոակտիվ վարակում առաջանում է վերգետնյա միջուկային պայթյունի ամպից հսկայական քանակությամբ ռադիոակտիվ նյութեր թափվելու հետևանքով: Ռադիոակտիվ նյութերը աստիճանաբար նստելով գետնի կամ ջրի երեսին, ստեղծում են վարակված տեղամաս, որը կոչվում է ռադիոակտիվ հետք: Պայթյունից 1 ժամ հետո գոյացած Ճառագայթման մակարդակը երկու ժամ հետո կփոքրանա գրեթե երկու անգամ, 3 ժամ հետո` չորս անգամ: Երկու օր անց Ճառագայթման մակարդակը, ինչպես նաև պարենի և ջրի վարակման աստիճանը նվազում է 100 անգամ: Օրգանիզմի մեջ ռադիոակտիվ նյութերի ներթափանցման հետևանքով ճառագայթային խոցման ենթարկվում է մարդկանց սոսկ աննշան մասը: Գլխավոր վտանգը դա ամբողջ օրգանիզմի արտաքին ճառագայթումն է, որի հետևանքով տուժածները, նայած ճառագայթահարման դոզային, կարող են ենթարկվել ծանրության տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդության:

 

աղբյուր

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s