Ի՞նչ գույնի է քամելեոնը

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ի՞նչ գույնի է քամելեոնը: Առաջ մարդիկ կարծում էին, որ քամելեոնը փոխում է իր գույնը թշնամիներից ավելի լավ թաքնվելու համար: Սակայն գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քամելեոնի գույնը կախված է քամելեոնի տրամադրությունից: Երբ քամելեոնը հանգիստ է, նրա մարմնի գույնը կամիր է դառնում: Եթե քամելեոնը վախեցած է, նրա մաշկը բաց դեղին է դառնում: Իսկ շոգելուց նրա մաշկը սևանում է:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԻՄԻԱ ԹԵՍՏ

                                                       

  1. Որո՞նք են  բաց  թողած  բառերը  հետևյալ  արտահայտությունում.

 Քիմիական  տարրը __________  նույն  լիցքն  ունեցող _____________  տեսակ  է:

  • ատոմի, մասնիկների 3)  միջուկի,  մոլեկուլների
  • էլեկտրոնների, ատոմների 4)  միջուկի, ատոմների
  1. Ո՞րն է  հետևյալ  արտահայտության  Ճիշտ  շարունակությունը.

Մոլեկուլը  նյութի  փոքրագույն  մասնիկն  է, որը  պահպանում  է  տվյալ  նյութի__________

  • հիմնական ֆիզիկական  հատկությունները
  • որոշ քիմիական  հատկությունները
  • և’ ֆիզիկական, և’ քիմիական  հատկությունները
  • հիմնական քիմիական  հատկությունները

Continue reading

Սովորող սովորեցնող

29251087_204331640340217_829637341_o

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում մենք՝ կենսաբանության ընտրության խմբի սովորողներս, այցելեցինք Արևելյան դպրոց, մեր կրտսեր ընկերներին։ Մեզ հետ վերցրել էինք տարբեր բույսերի կտրոններ, վերջիններս միասին տնկեցինք համապատասխան թաղարններում, սակայն նախապես մանրամասն բացատրեցինք կտրոններ ստանալու տեխնոլոգիան, բացահայտեցինք տվյալ բույսի խնամքին վերաբերող գաղտնիքները։ Փոքրիկները խոստացան հետևել իրենց տնկած բույսերին, մենք էլ մեր հերթին խոստացանք կրկին այցելել նրանց՝արդյունքը տեսնելու և նոր բույսեր տնկելու նպատակով։

Continue reading

Արևելքի օրեր

Իրան, Թուրքիա, Վրաստան

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Թարգմանությունը` Էրիկ Նալբանդյան և Գևորգ Հովհաննիսյան

Իրան

Բարև, այսօր ես ուզում եմ  ձեզ հետ խոսել, Իրանի մասին,Դե եկեք սկսենք, հավանաբար դուք Իրանի մասին  շատ վատ բաներ եք տեսել կամ լսել  հեռուստացույցով, համացանցում կամ սոցիալական ցանցերում,որոնք ասում են այն մասին, որ Իրանը թերզարգացած երկիր է, և, որ իրանցիները ոչինչ չգիտեն գիտության և տեխնոլոգիայի մասին: Ես կփորձեմ Իրանի մասին մի րոպեի ընթացքում, ահա թե ինչ պատմել:Սա Իրանն է, որի ուսանողների վաթսուն տոկոսը կանայք են, 2011 թվականին Իրանը ունեցել է աշխարհի ամենաբարձր գիտական աճը: երկիրը մտնում է աշխարհի յոթ գերտերությունների մեջ, որոնք արտադրում են ռազմածովային կործանիչներ:Աշխարհում երկրորդ տեղն է զբաեցնում անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, երկրորդ տեղը բիօդիզելային վառելիքի արտադրմամբ:Երկրորդ տեղը աչքի հետազոտման համակարգի ստեղծմամաբ:Ցանցահենների կողմից կիբեր հարձակումներով Իրանը զբաղեցնում է աշխարհում չորրորդ տեղը: Երրորդ տեղը էլեկտրոնային լարերի արտադրմամբ:Չորրորդ տեղը արևային էլեկտրակայանների ստեղծմամբ:Հինգերորդ տեղը ռոբոտների արտադրմամբ: Վեցերորդ տեղը կենդանիներին տիեզերք ուղարկելով: Յոթերորդ տեղը սկլեռոզի բուժման դեղորայքների արտադրության ծավալով:Եվ հազարավոր այլ ապրանքների արտադրությամբ համարվում է աշխարհում առաջատարը:Ես չեմ ուզում այլևս ձեր ուշադրությունը զբաղեցնել, շնորհակալություն, ցտեսություն:

Ֆիլմը նայեք այստեղ 

Continue reading

Քայլարշավ

NK.jpgՄարտի 18-ին ավագ և միջին դպրոցների սովորողների հետ գնացինք Վերին Չարբախ: Գնացել էինք թաղամասի էկոլոգիական խնդիրները ուսումնասիրելու համար: Քայլարշավը տևեց մոտ  1.5 ժամ:Ճանապարհին ականատես եղանք իրար հակասող երևույթների`ծաղկած գեղեցիկ ծառերն ու բույսերը, քչքչոցով հոսող գետը կարծես հանգստացնող երաժշտություն լիներ բոլորիս համար, բայց մյուս կողմից աղբակույտով ողողված տարածքներն ու ափամերձ հատվածներն էին:Հետո գնացինք ընկեր Հասմիկի եղբոր հողամաս: Այնտեղ ոմանք ծառերի տնկիներ էին հանում, իսկ ոմանք էլ գետնից չորացած ճյուղերն էին հավաքում: Աշխատանքը ավարտելուց հետո գնդակ խաղացինք, գիրք կարդացինք:

 

 

My favourite book

Картинки по запросу girl online

My favourite book is called Girl online. That book is written by Zoe Sugg, she is a popular blogger from London. The main characters in girl online are Penny Porter, Noah and her best friend Eliot. The book is about an ordinary girl, she is 15 years old and she is an anonymous blogger. Her nickname in a blog is Girl online. In that blog, she writes about problems, such as school drama, friends, family and the panic attacks she has been having.  When things in her life go bad her family travels to New York City where her mother is organizing a wedding. At the wedding, Penny meets a musician, Noah, with whom she falls in love, after that her blog going viral.

Փաստեր Իրանի մասին

Նայիր Իրանի մասին մուլտֆիլմը այստեղ

 

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Թարգմանությունը` Էրիկ Նալբանդյան  

Բարև, այսօր ես ուզում եմ  ձեզ հետ խոսել, Իրանի մասին,Դե եկեք սկսենք, հավանաբար դուք Իրանի մասին  շատ վատ բաներ եք տեսել կամ լսել  հեռուստացույցով, համացանցում կամ սոցիալական ցանցերում,որոնք ասում են այն մասին, որ Իրանը թերզարգացած երկիր է, և, որ իրանցիները ոչինչ չգիտեն գիտության և տեխնոլոգիայի մասին: Continue reading

ինչու՞ Է ծովախեցիներց ծովի ձայն գալիս

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

Հետաքրքիր է` ինչու է ծովախեցիներից ծովի ձայն գալիս: Պարզվում է, որ ծովի ձայնը ընդամենը մեզ շրջապատող ձայների փոփոխված տարբերակն է: Ինչքան շատ աղմուկ կա, այնքան էլ բարձ է ծովի ձայնը ծովախեցիում: Ծովախեցիի չափսերը նույնպես կապ ունեն ձայնի հետ: Ինչքան այն մեծ է և կոր, այդքան էլ հագեցած է լինում ձայնը: Իրականում, որպեսզի ծովի ձայն լսես, պարտադիր չէ ծովախեցի ունենաս: Նույն ձայնը կարող ես ստանալ բաժակի կամ էլ ձեռքերիդ օգնությամբ: Գիտությունում այդ երևույթը անվանվում է ռեզոնանս:

Աշխարհի օրորոցայինները- Վրաստան

Նայիր այստեղ

kinopoisk.ru

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

-Վրաստանը գտնվում է Կովկասում:

-Այնտեղ սարեր կան, Բորժոմի կա:

-Այնտեղ վրացիներ կան, այդ պատճառով էլ երկիրը անվանում են Վրաստան: Սակայն Վրաստանին այլ լեզուներով Ջորջիա են անվանում Ջ-Ո-Ր-Ջ-Ի-Ա: Ի պատիվ Ջորջի: Continue reading