The Interesting world around us-Strange Hotels

Կոստա Ռիկայի «Կոստա Վերդե» հյուրանոցի կարգախոսն է․«Դեռևս ավելի շատ կապիկներ, քան մարդիկ»։ Սակայն նրանց համբավ է բերում այն, որ հյուրերը կարող են գիշերել 1965 թվականին ստեղծված, ապա վերափոխված 727 բոյինգում, որն այժմ վերածվել է երկու սենյականոց շքեղ հյուրատան։  Ինքնաթիռից, որը գտնվում է 50մ բարձրության վրա, տեսարան է բացվում դեպի ջունգլիներն ու օվկիանոս։ Ննջասենյակներն ունեն օդորակիչներ,  ամեն մի սենյակ ունի նաև իր լոգասենյակը։

Continue reading

Մեր ճամբարային առօրյան

Այսօր, մեր ճամբարային երկրորդ օրն էր։ Օրը սկսեցինք բացօթյա առավոտյան պարապմունքով։ Հետո հավաքվեցինք մեր ջոկատով և սկսեցինք աշխատել ‘Talk show’ նախագծի վրա, նաև քննարկեցինք շաբաթվա անելիքները, ինտելեկտուալ խաղեր խաղացինք և ժամը 11-ին գնացինք մարզական խաղեր խաղալու։ Իսկ ժամը 1-ին մասնակցեցինք «Խարույկ» նախագծին, որի թեման Կրթությունն էր։ Օրը շատ հետաքրքիր և հագեցած անցավ։

Ամփոփիչ առաջադրանք

10-րդ դասարան

  1. Տրված թիվը ներկայացնել ամբողջ թվի և մեկից փոքր ոչ բացասական տասնորդական կոտորակի գումարի տեսքով:

ա)   57,3=57+0.3         բ) -12,07=0,93-13

  1. Տրված  սովորական  կոտորակը գրել տասնորդական

                       կոտորակի տեսքով:

ա)  ¾=0.75         բ ) 37/25=1.48 Continue reading

Այս ուս. տարում ի՞նչն էր ինձ համար հաջողված, ինչը՝  ոչ:

Ինձ համար հաջողված էր <<Մանչուկ Tv>> նախագիծը։ Ես սովորեցի ճիշտ թարգանել, օգտագործել իմ հմտությունները վիդեո և աուդիո մոնտաժում:

Ի՞նչն էր ինձ խանգարում էլ ավելի արդյունավետ աշխատել:

Ինձ խանգարում էր ժամանակը, քանի որ այն շատ քիչ էր։ Այդ պատճառով ես չէի հասցնում կատարել բոլոր դասերի առաջադրանքները ։

Ի՞նչ առաջարկներ ես ունեմ՝ կապված մյուս ուս.տարվա հետ:

Ես կցանկանայի հաջորդ տարի ավելի շատ լինեն ստեղծագործական աշխատանքները:

Հայկական տարազ

Տարազը տարբեր ժողովուրդներին, երկրներին, կամ տարածաշրջաններին բնորոշ հագուստն է: Այն պայմանավորվում է տվյալ երկրի կլիմայով, ժողովրդի մշակույթով և բնական արտադրանքով: Հնում տարազը եղել է ժողովուրդների և ռասաների տարբերակիչ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:

Continue reading

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» (վերլուծություն)

Картинки по запросу skotniy dvorԻմ կարծիքով Ջ. Օրուելի <<Անասնաֆերմա>>-ն ամենալավն է նկարագրում հեղափոխությունը: Ինձ համար այս պատմությունը շատ հարազատ էր, քանի որ իմ աչքի առջև, իմ երկրում հեղափոխություն եղավ:  Ես կարող եմ զուգահեռներ անցկացնել, իմ իրականության ու այս ստեղծագործության միջև: Պատմության մեջ գեներալը պատմելով իր տեսած երազը բացեց կենդանիների աչքերը, արթնացրեց պայքարի ու իրավունքի ուժը, նույնը եղավ Հայաստանում: Իհարկե ոչ մի հեղափոխություն չի կարող լինել առանց ժողովրդի կողմից ընտրած առաջնորդի, բայց նրանք` առաջնորդները զգալով այդ իշխելու հաճույքը, վերադառնում էն այն ամենին ինչից սկսել էին:

Այսօր, մենք փոքր խմբով գնացինք Շենգավիթի շրջան՝ դպրոցներին տեղեկատվական թերթիկներ բաժանելու համար։ Նկատեցինք, որ այդ շրջանի դպրոցներում շատ քիչ են 9-րդ դասարանի սովորողները։

Ալ. Մյասնիկյանի անվան դպրոցում 9-րդ դասարանցիներին ներկայացրեցինք մեր կրթահամալիրը։ Պատմեցինք մեր ճամբարների, ուսումնական պլանի և ճանապարհորդությունների մասին և պատասխանեցինք սովորողներին հետաքրքրող հարցերին։

Continue reading

Իմ անհատական սպառողական զամբյուղը

Դպրոցին ամսեկան վճարում եմ 13.000 դրամ: Օրեկան իմ անհատական ծախսը կազմում է 1000 դրամ: Ամսեկան կտրվածքով իմ հագուստի վրա ծախսվում է 30.000 դրամ: Լրացուցիչ գնում եմ անգլերենի(14.000 դրամ) և մաթեմատիկայի (20.000 դրամ), ընդհանուր 34.000 դրամ: Ժամանցի համար ծախսում եմ 20.000 դրամ: