Ինչքա՞ն են ապրում կրիաները

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է, թե քանի տարի են ապրում կրիաները: Գիտությանը հայտնի առաջին կրիան ապրել է 220 միլիոն տարի առաջ: Հնուց կրիաներին մեծարել են տարբեր երկրներում: Շատ երկրներում կրիան խորհրդանշում է երկարակյացություն, քանի որ կրիաները կարող են ապրել մինչև 200 տարի: Այդպիսի տարիքի են հասնում շատ մեծ կրիաները: Միջին չափսի կրիաները միջինում ապրում են 50 տարի, իսկ խոշորները` 80 տարի: Կրիաների մասին լեգենդներ են հյուսել: Կրիաների պատկերներով մետաղադրամներ և զինանշաններ են զարդարել: Իրենց պատվին արձաններ և տաճարներ են կառուցվել, նաև ֆիլմեր են նկարահանվել: Զարմանալի չէ, որ հենց կրիաներն են առաջին անգամ լուսնի շուրջը պտտվել և վերարարձել երկիր: