Հավաքից հավաք

Այս տարի ես սկսեցի նոր նախագիծ` Մանչուկ TV-ն, այն իր մեջ ներառում է ուսուցողական մուլտֆիլմների թարգմանություն և ձայնագրություն, ամեն ինչը սկսվում է նրանից, որ ես գտնում եմ ուսուցողական հոլովակներ և իմ թիմի հետ թարգմանում և ձայնագրում ենք այդ հոլովակները: Նախագիծը ներկայացրել ենք Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, Գեղարվեստի և Նոր դպրոցի դպրոցներում: Ինձ շատ է դուր գալիս, երբ մեր նախագիծը դուր է գալիս երեխաներին: