Պյութագորասի բացահայտումները

Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (Ք. ա. 570 — 495) առաջինն է ներկայացրել հոգեփոխության ուսմունքը: Նա կապված է եղել օրփեականության հին ավանդույթի հետ և նախատարր հռչակել թիվը: Փիլիսոփայի անվան հետ է կապված հայտնի Պյութագորասի թեորեմը, որը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
Թեորեմի ձևակերպումը հետևյալն է. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին:

Continue reading

Իտալական Վերածնունդ

Վերածնունդը ի հայտ եկավ 14րդ դարում։ Այն անտիկ արվեստի և քրիստոնեական արվեստի սկզբունքների ու ավանդույթների համատեղություն էր և իր անունը ստացավ անտիկ արվեստի վերածնման հետևանքով, այն նաև անվանում են Ռենեսանս։ Վերածնունդը հիմնված էր հումանիզմի (մարդասիրության) հենքի վրա։ Այստեղ Աստվածաշնչյան թեմաները մատուցվում էին նորովի շեշտադրելով մարդուն, նրա հույզերը։ Փոխվում է նաև կատարման տեխնիկան։ Ի հայտ են գալիս եռաչափ մարդկային ֆիգուրներ, հեռանկարային, գծային պատկերագրություն, հույզերի արտահայտում։ Continue reading