Մեր ճամբարային առօրյան

Այսօր, մեր ճամբարային երկրորդ օրն էր։ Օրը սկսեցինք բացօթյա առավոտյան պարապմունքով։ Հետո հավաքվեցինք մեր ջոկատով և սկսեցինք աշխատել ‘Talk show’ նախագծի վրա, նաև քննարկեցինք շաբաթվա անելիքները, ինտելեկտուալ խաղեր խաղացինք և ժամը 11-ին գնացինք մարզական խաղեր խաղալու։ Իսկ ժամը 1-ին մասնակցեցինք «Խարույկ» նախագծին, որի թեման Կրթությունն էր։ Օրը շատ հետաքրքիր և հագեցած անցավ։