Ալիսան հայելու աշխարհում

Նայիր ֆիլմը այստեղКартинки по запросу волшебный фонарь

 

  • Միտյա, անջատիր խաղը, հիմա նոր ֆիլմ ենք դիտելու:
  • Բայց ես նոր եմ հաջորդ մակարդակ անցել:
  • Դու ամեն անգամ նույն բանն ես կրկնում:
  • Իսկ այս մակարդակը մնացածի նման չէ, այստեղ ամեն ինչ այնքան անսովոր է:

– Դե, եթե անսովոր բաներ ես սիրում, եկ այս ֆիլմը դիտենք, հատուկ քեզ համար: Վերջ, միացնում եմ: Ալիսան հայելիների աշխարհում, Լուիս Քերոլի մոտիվներով: Մի օր Ալիսան կանգնած էր հայելու առաջ և իր զգեստն էր փորձում:

Continue reading

Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները

Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք ևվստահություն մեր հասարակության մոտԽոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանություններիհամեմատությամբ։

Իմ կարծիքով նախկին իշխանությունը շատ վատ էր կառավարում երկիրը և ժողովուրդը նրանց չէր վստահում։ Ներկայիս իշխանությունը մեծ հույսեր է ներշնչում, և շատերը մտածում են, որ Հայաստանը միայն Փաշինյանի հետ ապագա ունի։


Առաջադրանք 2.

Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը։

2015 թվի սահմանադրությամբ որոշված է եղել ՀՀ կառավարման ձևը դարձնել խորհրդարանային, բայց քանի որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում էր 2018թ փոփոխությունները ուժի մեջ մտան միայն 2018թ ապրիլին։ Հիմա ՀՀ կառավարման համակարգը խորհրդարանային է։

Չարլի Չապլին (նամակ դստերը)

Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։

«Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր» դաս-քննարկում

colorful-hands-coming-out-of-the-world-human-rights-day_23-2147585276.jpgԴեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր» քննարկումը։ Քննարկման ժամանակ մենք ուզումնասիրենցինք մարդու իրավունքների հռչակագիրը։ Ուշադրություն դարձրեցինք ինչպես են տարբեր հոդվածներ գրված և ինչպես կարելի է նրանց հասկանալ և ճիշտ օգտագործել։ Քննարկեցինք նաև տղամարդու և կնոջ ամուսնական իրավունքները: Հոդվածներից որոշներին ես արդեն ծանոթ էի, որոշները չգիտեի, որ այդ հարցերը կարգավորող հոդվածներ կաին: Ինձ նաև շատ հետաքրքրեց այն հադվածը, երբ մենք քննարկում էինք հոդվածները հայերեն թարգմանելու հարցը: 

Մաթեմատիկան բժշկությունում։

Մաթեմատիկան շատ կարևոր է բժշկության մեջ։ Այն օգտագործում են ինչպես գիտնականները, այնպես էլ բժիշկները։ Մաթեմատիկան օգտագործվում է դեղամիջոցներ նշանակելու, համաճարակների ժամանակ հիվանդների քանակի մասին ստույգ տեղեկություններ ստանալու, hամակարգչային շերտագրության, ռենտգեն հետազոտությունների ժամանակ։Դեղերը նշանակվում են կոնկրետ դոզավորմամբ։ Դեղերի դոզավորումը կախված է  լինում մարդու տարիքից, սեռից, քաշից և այլն ։ Դեղերի մեծամասնությունը  ունեն ուղեցույցներ, որոնցում բացատրվում է, թե յուրաքանչյուր կիլոգրամին որքան միլիգրամ  է հարկավոր։ Բժիշկը նաև պետք է հաշվարկի, թե որքան ժամանակ պետք է հիվանդն ընդունի նշանակված դեղերը։ Օրինակ, դեղը պետք է խմել մեկ ամիս, օրեկան՝ երեք դեղահաբ։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում հիվանդը պետք է ընդունի մոտավորապես 90  հեղահաբ։ Բայց լինում են դեպքեր, երբ հիվանդը ցանկանում է բուժումը ավարտել ավելի ուշ, կամ շուտ։  Այդ դեպքում, բժիշկը պետք է նորից հաշվարկ կատարի։ Դեղի նշանակման ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել հիվանդի քաշը։ Այդ ժամանակ օգտագործվում է շատերի համար հայտնի, խաչաձև բաժանման և բազմապատկման  մեթոդը։ Շատ են լինում դեպքեր, երբ հիվանդին նշանակվում են մեկից ավելի դեղեր։ Պետք է նաև հաշվի առնել, թե հիվանդն արդեն ընդունում է որևէ այլ դեղամիջոց, թե ոչ։  Կան դեղեր, որոնք միասին ընդունել չի կարելի։ Դոզավորման ժամանակ  բոլոր հաշվարկները պետք է շատ ուշադիր կատարել, քանի որ սխալ դոզավորումը կարող է հանգեցնել գերդոզավորման։

 

Աղբյուրներ

Անտուն կենդանիների հիմնախնդիրը

Հայաստանում շատ բողոքի ակցիաներ են եղել այս խնդիրը լուծելու համար: Բողոքները նշում են՝ անտուն կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում եղել է և մնում է չլուծված: Այդ հարցով շարունակում են զբաղվել հարցից հեռու կառույցներ, իսկ պետբյուջեից շարունակում են դուրս գրվել անիմաստ գումարներ, որոնք այդպես էլ չեն ծառայում իրենց նպատակին: Անգլիայում շներին վրաերթի ենթարկելու համար տուգանքն ավելի մեծ է, քան եթե վրաերթի ենթարկեն մարդուն, քանի որ համարվում է, որ շները անպաշտպան են, ի տարբերություն մարդկանց, ովքեր գիտեն երթևեկության կանոնները և պատասխանատու են սեփական արարքների համար: Հայաստանում այս խնդիրը լուծելու համար, նախ, պետք է հետևել մյուս երկրների օրինակին և, նույնպես, անտուն կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունել: Անհրաժեշտ է ստեղծել կազմակերպություններ, ինչպես Դինգո թիմը, որոնք կզբաղվեն անտուն կենդանիների խնամքով: Սակայն այս ամենն ապարդյուն կլինի, եթե մարդիկ չգիտակցեն կենդանիներին չվնասելու, խնամելու և սիրելու կարևորությունը:

 

 

«Խոսենք անգլերեն» Համագործակցային նախագիծ

Watch the video here
Նպատակ
  • Բանավոր խոսքի զարգացում
Մասնակիցներ
  • Ավագ դպրոցի  11-րդ  և Արևելյան դպրոցի 5-րդ դասարանների սովորողներ:
Խնդիրներ
  • Ստեղծել պայմաններ և իրավիճակներ սովորող-սովորեցնող համագործակցության համար․
  • Օգնել սովորողներին ըստ թեմայի կիրառել ձեռք բերած բառապաշարը
  • Զարգացնել լսելու, հասկանալու և ճիշտ և գրագետ արտահայտվելու կարողությունը
Ընթացք
  • Ընտրել քննարկման թեման
  • Հավաքագրել թեմային վերաբերող բառեր, կառույցներ, տեղեկատվություն
  • Պատրաստվել քննարկմանը
Արդյունք
Յուրաքանչյուր քննարկում- հանդիպման վերջում սովորողները պատրաստում են տեսանյութ, ռադիոնյութ, պատում.
 

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

Պատմվածքը պատմում է մի ընտանիքի մասին, որն ապրում էր վարձակալած հին տանը և պատրաստվում է նշել Ամանորը: Ամուսինն աշխատում էր, իսկ կինը՝ ոչ, նա հաշվում էր գումարը, որով պետք է Նոր տարվա նվեր գներ իր ամուսնու համար: Բայց ուներ ընդամենը 1 դոլար և ութսունյոթ ցենտ: Երկար արտասվելուց հետո նա ելք գտավ, նա վաճառեց իր երկար և գեղեցիկ մազերը քսան դոլարով: Նա շրջեց քաղաքի բոլոր խանութներով, և գտավ իր ամուսնու համար համապատասխան նվերը, որը ստեղծված էր իսկը իր ամուսնու համար: Դա ժամացույցի մետաղյա շղթա էր: Գնելով նվերը քսանմեկ դոլարով, վերադարձավ տուն: Երեկոյան տուն եկավ ամուսինը և ապշած հայացքը գցեց կնոջ վրա: Կինն սկսեց արդարանալ ասելով, որ մազերը կտրել և վաճառել է, որպեսզի նվեր գնի նրա համար: Ամուսիննը իր կնոջը նվիրեց սանրերի հավաքածու, որի մասին նրա կինը վաղուց երազում էր: Ամուսինը տեսնելով ժամացույցի շղթան ասաց, որ նա էլ վաճառել էր իր ժամացույցը՝ սանրերը գնելու համար:

Պատմվածքը սիրո և նվիրվածության մասին է: Պատմության ընթացքում հասկանում ենք, որ սիրելիները կարող են զոհաբերությունների գնալ, միմյանց սեր և հոգատարություն պարգևելու համար: Նրանք զրկեցին իրենց, վաճառեցին իրենց միակ թանկագին իրերը, որպեսզի միմյանց ցույց տային իրենց սերն ու նվիրվածությունը, որպեսզի Ամանորի տոնին ոչ մեկը չմնար առանց նվեր: Օ՚Հենրիի պատմվածքի կերպարները անձնվեր և ինքնամոռաց, սիրով լի մարդիկ էին, որոնք պատրաստ էին զիջել սեփական բարեկեցությունը՝ մյուսին երջանկացնելու համար: