2019 թ. լի էր հետաքրքրություններով: Այս տարի վերսկսեցի կարդալ հայ գրականությունը, ասեմ, որ սկզբում շատ դժվար էր հայերեն կարդալ, սակայն շուտով հասկացա, որ բարելավվում է բառապաշարս և գնալով ավելի հետաքրքրությամբ եմ կարդում: Այս տարի շատ եմ ճամփորդել: Ամեն անգամ մի մարզ գնալուց զարմանում եմ հայաստանի գեղեցկությամբ: Այս տարի երկրոդ անգամ եղա Սյունիքում`Կոռնիձորում: Կարոտել էի արդեն ինձ հարազատ դարձած գյուղը և նրա բնակիչներին: Քանի որ ցանկանում եմ ընդունվել ԵՊԲՀ ,այս տարի շարունակել եմ հետաքրքրվել քիմիայով և կենսաբանությամբ: Իմ կարծիքով ընտրել եմ ամենադժվար մասնագիտություններից մեկը, այդ պատճառով շատ պարտաճանաչությամբ եմ վերաբերվում դասերին: Նաև այս տարի զբաղվել իմ ինքնակրթությամբ: Միշտ սիրել եմ փոքր տեսանյութեր նկարել, մոնտաժել, ուստի որոշեցի գիտելիքներս նոր մակարդակի հասցնել և գրանցվեցի հատուկ դասընթացների:

2019-2020 Ամփոփում

Այս տարվա ամփոփումը գրելուց առաջ կարդացի անցած տարվա ամփոփումը: Այս տարվա նախագծերիս քանակը չեմ կարող համեմատել անցած տարվա հետ, քանի որ իրոք շատ պասիվ եմ եղել այս մի քանի ամիսների ընթացքում: Արդեն մեկ տարի է ակտիվ ճանապարհորդում եմ Հայաստանով: Ուսումնական տարին սկսեցի Արատեսում: Միշտ վերապահումով էի վերաբերվում այդ վայրին, սակայն անցկացրած երեք օրերի ընթացքում հասկացա, որ դա այն տեղն է, որտեղ անպայման վերադառնալու եմ

img_0002.png

Նշեմ նաև <<Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ>> նախագծի մասին, որի հերթական թողարկումը նկարեցինք Արատեսի դպրական կենտրոնում: Երկրորդ անգամ այցելեցի Կոռնիձոր, հանդիպեցի այնտեղի ընկերներիս, որոնց հետ անցած անգամվանից մինչ աժյմ գտնվում ենք կապի մեջ: Ցավոք, անցաց տարի չստացվեց մինչև վերջ հաղթահարել Իշխանասարի բարձրունքը, սակայն այս տարի վստահ կարող եմ ասել, որ Իշխանասարի բարձրունքը երկրորդ անգամից բարեհաջող հաղթահարվեց: Մի նոր բացահայտում էր Տավուշը:

 

Աշնանային արձակուրդը անցկացրեցի ԵՊՀի կենսաբանության ֆակուլտետում: Մասնակցել եմ «Microbes in everyday life» նախագծին: Չորս օրերի ընթացքում ծանոթացա տարբեր բակտերիաների, մանրէների և հակաբիոտիկների հետ: քանի որ միջոցառումը ոչ միայն տեսական էրայլ նաև պրակտիկ, առաջին անգամ աշխատեցի իրական լաբորատորիայում` հատուկ, մասնագիտացված գործիքներով:

img_9998.png

 

 

 

 

Հայոց լեզվի/Գրականության ամփոփիչ նյութ

My Term Review

ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ ֊ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 

 

 

Ամփոփիչ աշխատանք․

Թարգմանական աշխատանք՝

Ինչու են տերևները դեղնում (տեսանյութ)

Վերլուծական

ֆրանց Կաֆկա “Կերպարանափոխություն”

Հովհաննես Թումանյան “Անուշ”

Սասնա ծռեր վիպերգ

Աուդիոնյութ

«Ուշ աշնան երգը»

«Աշնանային»

«Աշնան մեղեդի»

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Քերականական աշխատանքներ

Լեզվական աշխատանք 1

Լեզվական աշխատանք 2

Լեզվական աշխատանք 3

Սասնա ծռեր. վիպերգ

Էպոսը (դյութազնավեպը) դիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է ,որն իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ապրումները և ձգտումները։ Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը և 1874թ-ին տպագրել <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>> վերնագարով։ 1889թ-ին Մանուկ Աբեղյանը տպագրել է <<Դավիթ և Մհեր>>  վերնագրով տարբերակը։Էպոսում պատկերվում է 8-10րդ դարերի հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ ։Բաղկացած է 4 ճյուղից <<Սանասար և Բաղդասար>> <<Սասունցի Դավիթ>>,<< Փոր Մհեր>>,<<Մեծ Մհեր>>։ Բոլոր հերոսներ իրար հետ կապված են արյունացական կապով՝ պապ, որդի , թոռ են ։Էպոսի բոլոր ճյուղերը սկսվում են նախերգրական հատվածներով,որտեղ ողորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հորոսներին, օրինակ՝ դառնամ ողորմի տիտան խանդութ խաթումին քառսում ողորմի։ 1939թ-ին նշվում էր էպոսի հազարամյակը։Այդ ժամանակ շուրջ 60  պատումներից կազմվել է էպոսի համահավաք բնագիրը։1964թ-ին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում զբաղեցրել է 1 տեղը։ Սասնա հերոսները ,որոնց  ժողովուրդը անվանվում է ծուռ (սովորականից շեղված խենթ), քաջազուններ են։ Նրանք ազնիվ են, միամիտ, համառ,բարի,պատվասեր,կառուցող,օժտված են արատասովոր ուժով ։Նրանք իրենց ուժն ու զորությունն ստանում են հայրենի հողից ու ջրից։