Լսողական զգայարան-ականջ

Զույգ օրգաններ են:Ականջները կազմված են երեք բաժիններից.1.արտաքին ականջ,2. միջին ականջ,3. ներքին ականջ:Արտաքին ականջը կազմված է ՝ ականջախեցուց և արաքին լսողական անցուղուց:Անցուղին վերջանում է թմբկաթաղանթով:Միջին ականջում գտնվում են լսողական երեք ոսկրիկները:Ներքին ականջում գտնվում է խխունհջը:Սա նաև մեր հավասարակշռության օրգանն է:

Աչքեր

1.  Աչքերի կառուցվածքը և Ֆունկցիաները

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ակնախնձորը ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք թաղանթներից և կորիզից:

3

Աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:

4.Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

5.Ինչից են հոգնում աչքերը

Աչքերի հոգնածությունն ու արնակալումը երբեք հենց այնպես չեն լինում‚ իսկ առավել հաճախ դրանք հետեւանք են աչքերի գերլարման եւ տեսողության հիգիենայի խախտումների: