ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Ուսումնական օրվա գրաֆիկ՝

09։30. Էլ. Հասցեի, սոցիալական կայքերի ստուգում, դպրոցի կայքերի նյութերի հետ ծանոթացում։

10:30. Դպրոցում անց կացվող նախագծերին կատարում (MSKH tourism, ես եմ շրջանավարտը, my reflections)

13:00. Ինքնակրթություն(ընթերցանություն, քանի որ այս պահին աշխատում եմ ավելի շատ կարդալ հայերեն, հիմա կարդում եմ Շիրվանզադեի <<Քաոս>> վեպը

16:00. Լրացուցիչ կրթության պարապմունքներ (կենսաբանություն, քիմիա)

20:00 Ինքնակրթություն (օտար լեզվի ուսուցում,ֆիլմերի և հեռուստասերիալների դիտում)

Իմ կարծիքով ֆիլմերը և հեռուստասերիալները լեզուն արագ և հետաքրքիր սովորելու ձև են,

Հետաքրքիր սերալներ որոնք կարելի է դիտել այս օրերին (անգլերեն լեզվով)`

Grey’s anatomy (կհետաքրքրի նրանց ովքեր ցանկանում են կյանքը կապել բժշկության հետ)

Elite(դետեկտիվ սերիալ է, որը պատմում է «Las Encinas» դպրոցում սովորող պատանիների կյանքի մասին)

Insatiable (կատակերգական սերիալ, մի աղջկա մասին, ով մի քանի ամսում  նիհարել է և հիմա վրեժ է լուծում նրանցից ովքեր իրեն ձեռք էին առնում գերության համար)

Այս երկու շաբաթների ընթացքում մասնակցելու եմ մի քանի նախագծերի

<<MSKH Tourism>>  նախագիծը մոտենում է իր ավարտին, այս շաբաթվա ընթացքում ավարտելու ենք մոնտաժային աշխատանքները և ներկայացնելու մեր երկու ամիսների գործունեությունը: Մանրամասն նախագծի մասին:

Քանի որ<<Ես եմ`շրջանավարտը>>նախագծի շրջանակներում արդեն ներկայացրել եմիմ աշխատանքը, հիմա օգնում եմ իմ ընկերներին որպեսզի նրանց մոտ էլ ստացվի հետաքրքիր և որակյալ աշխատանք (օնգություն մոտաժի, հարցերի մշակման, հոլովակի կոնցեպտի հարցում) : Արդյունքները՝ Դոնա Թովմասյան, Լիանա Վահանյան

<<Գենետիկա>> Այս նախագծի շրջանակներում քննարկելու ենք Գենետիկան որպես գիտություն, ուսուցողական տեսահոլովակների շնորհիվ բացատրվելու են հիմնական տերմինները, որպեսզի 9-րդ դասարանցիները ավելի հեշտ ընկալեն կենսաբանություն առարկան: (նախագիծը քննարկման շրջանում է)

<<Կրթահամալիրի հրաշալիքներն ըստ շրջանավարտի>>  (նախագիծը քննարկման շրջանում է)

 

 

ես եմ՝շրջանավարտը

Ողջույն, ես Գևորգն եմ: Ավագ դպրոցի 12-րդ դասարանում սովորող շրջանավարտներից մեկը: Հետ չմնալով իմ դասընկերներից ես նույնպես մասնակցեցի <<ես եմ`շրջանավարտը>> նախագծին: Առաջարկում եմ դիտել տեսահոլովակը, որտեղ հարցերի միջոցով ավելի մոտիկից կճանաչեք ինձ և իմ անցած ճանապարհը կրթահամալիրում:

2019-2020 Ամփոփում

Այս տարվա ամփոփումը գրելուց առաջ կարդացի անցած տարվա ամփոփումը: Այս տարվա նախագծերիս քանակը չեմ կարող համեմատել անցած տարվա հետ, քանի որ իրոք շատ պասիվ եմ եղել այս մի քանի ամիսների ընթացքում: Արդեն մեկ տարի է ակտիվ ճանապարհորդում եմ Հայաստանով: Ուսումնական տարին սկսեցի Արատեսում: Միշտ վերապահումով էի վերաբերվում այդ վայրին, սակայն անցկացրած երեք օրերի ընթացքում հասկացա, որ դա այն տեղն է, որտեղ անպայման վերադառնալու եմ

img_0002.png

Նշեմ նաև <<Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ>> նախագծի մասին, որի հերթական թողարկումը նկարեցինք Արատեսի դպրական կենտրոնում: Երկրորդ անգամ այցելեցի Կոռնիձոր, հանդիպեցի այնտեղի ընկերներիս, որոնց հետ անցած անգամվանից մինչ աժյմ գտնվում ենք կապի մեջ: Ցավոք, անցաց տարի չստացվեց մինչև վերջ հաղթահարել Իշխանասարի բարձրունքը, սակայն այս տարի վստահ կարող եմ ասել, որ Իշխանասարի բարձրունքը երկրորդ անգամից բարեհաջող հաղթահարվեց: Մի նոր բացահայտում էր Տավուշը:

 

Աշնանային արձակուրդը անցկացրեցի ԵՊՀի կենսաբանության ֆակուլտետում: Մասնակցել եմ «Microbes in everyday life» նախագծին: Չորս օրերի ընթացքում ծանոթացա տարբեր բակտերիաների, մանրէների և հակաբիոտիկների հետ: քանի որ միջոցառումը ոչ միայն տեսական էրայլ նաև պրակտիկ, առաջին անգամ աշխատեցի իրական լաբորատորիայում` հատուկ, մասնագիտացված գործիքներով:

img_9998.png

 

 

 

 

Հայոց լեզվի/Գրականության ամփոփիչ նյութ

My Term Review

ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ ֊ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

 

 

 

Սասնա ծռեր. վիպերգ

Էպոսը (դյութազնավեպը) դիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է ,որն իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ապրումները և ձգտումները։ Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը և 1874թ-ին տպագրել <<Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ>> վերնագարով։ 1889թ-ին Մանուկ Աբեղյանը տպագրել է <<Դավիթ և Մհեր>>  վերնագրով տարբերակը։Էպոսում պատկերվում է 8-10րդ դարերի հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ ։Բաղկացած է 4 ճյուղից <<Սանասար և Բաղդասար>> <<Սասունցի Դավիթ>>,<< Փոր Մհեր>>,<<Մեծ Մհեր>>։ Բոլոր հերոսներ իրար հետ կապված են արյունացական կապով՝ պապ, որդի , թոռ են ։Էպոսի բոլոր ճյուղերը սկսվում են նախերգրական հատվածներով,որտեղ ողորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հորոսներին, օրինակ՝ դառնամ ողորմի տիտան խանդութ խաթումին քառսում ողորմի։ 1939թ-ին նշվում էր էպոսի հազարամյակը։Այդ ժամանակ շուրջ 60  պատումներից կազմվել է էպոսի համահավաք բնագիրը։1964թ-ին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում զբաղեցրել է 1 տեղը։ Սասնա հերոսները ,որոնց  ժողովուրդը անվանվում է ծուռ (սովորականից շեղված խենթ), քաջազուններ են։ Նրանք ազնիվ են, միամիտ, համառ,բարի,պատվասեր,կառուցող,օժտված են արատասովոր ուժով ։Նրանք իրենց ուժն ու զորությունն ստանում են հայրենի հողից ու ջրից։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՇՏԵՄԱՐԱՆԻՑ

1.Հետևյալ հատուկ անուններից ածականներ կազմել.

Եվրոպա-եվրոպական, Ամերիկա-ամերիկյան, Հայաստան-հայաստանյան, Եգիպտոս-եգիպտական, Ալպեր-ալպիական, ալպյան, Նոր Զելանդիա- Նոր Զելանդական, Պարսկաստան-պարսկական, Մոնղոլիա-մոնղոլական, Հնդկաստան-հնդկական, Գերմանիա-գերմանական:

Continue reading

Մայիսյան հերոսամարտեր

Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թ.-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917 թ.-ի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Բրեստ-Լիտովսկիի բացակայության պատճառով հայտ եկան 3 ճակաամարտներ՝ Սարդարապատի , Բաշ Ապարանի , Ղարաքիլիսայի ։

Continue reading

Հարցաշար

 

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր
    ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
    բ. որոշիչ, դերանուն,  գոյական, վերաբերական
     գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
     դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ2. Ո՞ր շարքում չկա որևէ խոսքի մաս
    ա. բայ, կապ, վերաբերական
    բ. խնդիր, ստորոգյալ, առում
    գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
    դ. գոյական, թվական, դերանուն

Continue reading

Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը

փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

1. մոլորված առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)

2. մտախոհ ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)

3. ժպտուն ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)

4. ուրախ փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)

5. հյուրընկալ սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)

6. հպարտ հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)

7. ալևոր բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)

8. զվարթ ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)

9. թավահոնք ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)

10. իմաստուն գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Mamma Mia movie review

As soon as the first song started i loved it.The songs were very catchy, which I know this musical was based on the songs of Abba, so we had that good old 70’s groove going on watching this movie.We were singing half of the songs with the cast. The actors may not be that great at singing but i don’t think that bothered anyone. The actors play the parts really well and make fun of themselves at the same time. The story line is fun and has laughs for all ages. the story line is about Sophie who has never met her dad,she finds her mom’s diary and discovers that she has three potential fathers.She invites them all to the wedding and a lot of interesting things happen there. The dance scenes and choreography are great and well put together. You’ll love this movie for trio of older woman characters, they were all so funny.

Կիսամյակը լի էր տարբեր նախագծերով և ճանապարհորդություններով

 <<Սովորողսովորեցնող >>  նախագծի շուրջ աշխատել ենք անգլերենի ուսուցչուհու հետ։ Ուրբաթ օրերը փոքր խմբով գնում էինք Արևելյան դպրոց` մեզ արդեն հարազատ դարձած հինգերորդ դասարանցիների հետ քննարկումների: Խոսում էինք, խաղում, փոքրիկ ֆիլմեր էինք դիտում: Այս կիսամյակ, Տիկին Նունեի հետ շարունակել եմ <<Մանչուկ TV>> նախագիծը: Թարգմանել և ձայնագրել եմ ավելի քան 10 անիմացիոն կարճամետրաժ անիմացիոնֆիլմ: Հայոց լեզվի ուսուցչուհու հետ մասնակցել եմ այլ նախագծերի

Այս կիսամյակ շատ եմ ճամփորդել: Գնացել եմ Արցախ, ու կրկին վերաբացահայտել այն: Ճամփորդությունների շնորհիվ ծանոթացել, մտերմացել եմ նոր մարդկանց հետ: Այցելել եմ նաև Սյունիք, հաղթահարել եմ բարձրունք: Չեմ կարող չնշել Կոռնիձոր գյուղը, որը Ընկեր Վարդանի շնորհիվ դարձավ մեզ շատ հարազատ վայր: Ծանոթացանք դպրոցի երեխաների հետ, որոնց հետ մինչ այժմ կապ ենք պահպանում: Նախագծեր անելով, ճամփորդություններ գնալով անցավ իմ առաջին կիսամյակը։