Կարդացի Թումանյանի <<Մի թե դժվար է>> հոդվածը: Իմ կարծիքով ունենալ առանձին կարծիք, դա անկարելի չէ: Ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը, որը նա հանգիստ կարող է արտահայտվել: Իսկ հարգանքով լինելը, դա կարևոր է: Դու պետք է հարգես դիմացինիդ: Եթե դու ցանկություն ունենաս հարգել նրան, ուրեմն դու դա կանես, իսկ եթե ոչ, որեմն չես հարգի, այսինքն դա քեզնից է բխում: Չնայած իմ կարծիքով մարդ պետք է հարգի իր դիմացինին, ինչ վատություն էլ նա քեզ արած լինի: Առաջին հերթին դու պետք է հարգես ինքդ քեզ, եթե դու ինքդ քեզ չես կարողանում հարգել, ապա ինչպես պետ է հարգես դիմացինիդ: Եթե դու հարգել չգիտես, յուրաքանչյուր մարդ կմտածի, որ քո ծնողներն են այդպես քեզ սովորեցրել: Սակայն կան մարդիկ, ում ծնողները նրանց սովորեցրել են հարգել մարդկանց, սակայն դու, դա չես ուզում անել: Քո պատճառով, քո ծնողներն էլ են տուժվում: Եթե դու չես հարգում դիմացինիդ, նա կմտածի որ քեզ քո ծնողներն են այդպես սովորեցրել, սակայն քո ծնողները քեզ սովորեցրել են մարդկանց հարգելը, ուղակի դու դա չես ընկալել: Շարնակում ես մնալ անհարգալից մարդկանց հանդեպ: