2019 թ. լի էր հետաքրքրություններով: Այս տարի վերսկսեցի կարդալ հայ գրականությունը, ասեմ, որ սկզբում շատ դժվար էր հայերեն կարդալ, սակայն շուտով հասկացա, որ բարելավվում է բառապաշարս և գնալով ավելի հետաքրքրությամբ եմ կարդում: Այս տարի շատ եմ ճամփորդել: Ամեն անգամ մի մարզ գնալուց զարմանում եմ հայաստանի գեղեցկությամբ: Այս տարի երկրոդ անգամ եղա Սյունիքում`Կոռնիձորում: Կարոտել էի արդեն ինձ հարազատ դարձած գյուղը և նրա բնակիչներին: Քանի որ ցանկանում եմ ընդունվել ԵՊԲՀ ,այս տարի շարունակել եմ հետաքրքրվել քիմիայով և կենսաբանությամբ: Իմ կարծիքով ընտրել եմ ամենադժվար մասնագիտություններից մեկը, այդ պատճառով շատ պարտաճանաչությամբ եմ վերաբերվում դասերին: Նաև այս տարի զբաղվել իմ ինքնակրթությամբ: Միշտ սիրել եմ փոքր տեսանյութեր նկարել, մոնտաժել, ուստի որոշեցի գիտելիքներս նոր մակարդակի հասցնել և գրանցվեցի հատուկ դասընթացների:

Ամփոփիչ աշխատանք․

Թարգմանական աշխատանք՝

Ինչու են տերևները դեղնում (տեսանյութ)

Վերլուծական

ֆրանց Կաֆկա “Կերպարանափոխություն”

Հովհաննես Թումանյան “Անուշ”

Սասնա ծռեր վիպերգ

Աուդիոնյութ

«Ուշ աշնան երգը»

«Աշնանային»

«Աշնան մեղեդի»

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Քերականական աշխատանքներ

Լեզվական աշխատանք 1

Լեզվական աշխատանք 2

Լեզվական աշխատանք 3

Հովհաննես Թումանյան «Անուշ» պոեմ. վերլուծություն

Կարծում եմ, որ այս պատմության մեջ իր մեծ բաժին մեղքը ուներ Սարով, քանի որ սիրելով Անուշին նա չպետք է կռվի բռնվեր նրա եղբոր հետ և թշնամանք սերմաներ Անուշի ընտանիքին իր հանդեպ, չէ՞ որ առավել ևս այդ դեպքից հետո Անուշի արարքը դիտվեց վերին աստիճանի դավաճանություն ընտանիքին: Սակայն, կարծում եմ անգամ այդ դեպքում Անուշի եղբայրը նույնպես շատ զայրացած որոշում կայացրեց, որնել վարջացավ վատ ավարտով՝ նա սպանես Սարոյին, այս դեպքում ինչպես ասում են տաք գլխով որոշումներ չի կարելի կայացնել: Սարոյի մահվանից հետո Անուշը լիովին դժբախտացավ, քանի որ բացի կորցնելուց ի րկյանքի միակ սերին նաև կորցրեց իր ընտանիքի վստահությունը իր հանդեպ: Եվ այդպես ապրելնել, կարծում եմ, որ հավասարազոր է մահվան:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՇՏԵՄԱՐԱՆԻՑ

1.Հետևյալ հատուկ անուններից ածականներ կազմել.

Եվրոպա-եվրոպական, Ամերիկա-ամերիկյան, Հայաստան-հայաստանյան, Եգիպտոս-եգիպտական, Ալպեր-ալպիական, ալպյան, Նոր Զելանդիա- Նոր Զելանդական, Պարսկաստան-պարսկական, Մոնղոլիա-մոնղոլական, Հնդկաստան-հնդկական, Գերմանիա-գերմանական:

Continue reading

Բ-Պ-Փ, Դ-Տ-Թ, Ջ-Ճ-Չ

Բ-Պ-Փ

Կետերի փոխարեն գրել բ, պ կամ փ.

ա.Գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր, սփրթնել, սբրդել, թմբլիկ, դրմբոց, թրմփալ, թփրտալ, խաբկանք, խափշիկ,  անխաբ, անխափան, անկապտելի, կապկպել, կապկափել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոպավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռակոփ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գոփել, հարբուխ, ըմբոշխնել, բամփ, բամփել, ամպշող, հուսախափ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարբաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հպացիկ, ներբան, ներփողել, տարփողել, տարփանք, ճողոպրրել,  պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, նրբիրան, կոփվել, շփերթ, ակնակապիճ, գիպս, շամփուր, ճամբրուկ, սփոփվել, գրաբար, որբևայրի, ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարփ, ծովափ, իբրև, երբ, փափագ, պափակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթփացնել, երբեմնի, երբևէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դափնեվարդ, ողբերգակ, խաբուսիկ, ցայտաղբյուր, տուրուդմփոց, թեպետ. Continue reading

Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն»

Անկեղծ ասած` սկզբից ինձ թվաց, թե սա աբսուրդի ժանրից է: Բայց հետո հասկացա, որ Կաֆկան ներակայացրել է ոչ միայն մարդու կերպարանափոխությունը, այլ նաև այն, թե ինչպես է վերաբերվում հասարակությունը այն մարդուն, որ տեսքով իրենցից տարբերվում է: Ցավոք սրտի, ինչ գրված է գրքում, կատարվում է նաև իրականում:
Ճիշտ է, մարդիկ չեն ծնվում ուտիճների տեսքով  կամ հետո կերպարանափոխվում, այլ ծնվում են առանց ինչ-որ օրգանի կամ պարզապես բնածին արատներ են ունենում: Այսինքն՝ չեն ունենում ոտքեր կամ ձեռքեր, ունենում են 21-րդ քրոմոսոմի համախտանիշ՝ դաունիզմ, ալբինիզմ, գաճաճություն, էպիլեպսիա և այլն: Սկզբից որոշ ծնողներ հարմարվում են այդ ամենին ու ընդունում են այդ փաստը: Բայց որոշ ժամանակ հետո, տեսնելով հասարակության տարօրինակ հայացքները և լսելով բամբասանքները, սկսում են §ամաչել¦ 

Continue reading

Շտեմարան։ Հնչյունաբանություն

1․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում է․

Պատասխան՝ 4) Դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում ե․

Պատասխան՝ 4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում օ․

Պատասխան՝ 3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

4. Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում ո

Պատասխան՝ 4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

5․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում ը

Պատասխան՝ 3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ։

6․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում և

Պատասխան՝ 1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա։

7․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում եվ

Պատասխան՝ 4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ։

8.Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում յ

Պատասխան՝ 2)բարյացկամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն։

9․Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում բ

Պատասխան՝ 2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար։

10․ Ո՞ր շարքի բոլոր բառաձևերում է գրվում պ

Պատասխան՝ 3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ։

Վահան Տերյան- ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

 

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին… Continue reading