Ավագ դպորցի քննարկումները

Ավագ դպորցում հաճախ ենք քննարկումներ անցկացնում: Քննարկումների ընթացքում երկու հակադիր կողմերն արտահայտում են իրենց կարծիքները, փորձում հասկանալ միմյանց: Աշակերտներն իրենց թեմաներն առաջարկում են դասավանդողներին, նրանք էլ իրենց հերթին աջակցում են սովորողներին հետաքրքիր բանավեճ, քննարկում կազմակերպելու հարցում: քննարկումն ունի իր կանոնները, որոնք երկու կողմերն էլ պարտավոր են պահպանել: Շատ կարևոր է լսել հակառակորդ կողմին, չընդհատել և չանցնել անձնական թեմաների: Քննարկումներից շատերը ուղեկցվում են թեյով և քաղցրավենիքով (ամենալավ պահը): Բանավեճերը սովորեցնում են լսել դիմացինի կարծիքը, հարգել այն, ենթադրություններ անել: Մեր կրթահամալիրը այլընտրանքային է, բանավեճը ուսուցման այլ տարբերակ է, իսկ սովորողները ավագ դպրոցում կարևորում են քննարկումները:

Հարցաշար

 

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր
    ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
    բ. որոշիչ, դերանուն,  գոյական, վերաբերական
     գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
     դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ2. Ո՞ր շարքում չկա որևէ խոսքի մաս
    ա. բայ, կապ, վերաբերական
    բ. խնդիր, ստորոգյալ, առում
    գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
    դ. գոյական, թվական, դերանուն

Continue reading