Աշխարհի երկրները-Վրաստան

 

-Վրաստանը գտնվում է Կովկասում:

-Այնտեղ սարեր կան, Բորժոմի կա:

-Այնտեղ վրացիներ կան, այդ պատճառով էլ երկիրը անվանում են Վրաստան: Սակայն Վրաստանին այլ լեզուներով Ջորջիա են անվանում Ջ-Ո-Ր-Ջ-Ի-Ա: Ի պատիվ Ջորջի:

– Ջորջը` Գեորգին է, ով հաղթել է մեծ հրեշին:

-Դրա համար էլ Գեորգիին շատ են սիրում: Հնում Վրաստանի տարածքում է գտնվել Կոլխիդան:

-Իսկ  ի՞նչ է Կոլխիդան: Continue reading

ինչու են աստղերը ընկնում

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է՝ ինչու են աստղերը ընկնում։ Իրականում ընկնում են ոչ թե աստղերը, այլ դրանց որոշ հատվածներ, որոնք կշռում են մեկ գրամից էլ քիչ։ Նրանք ընթանում են 70 կմ/վ արագությամբ։ Շարժվելու ընթացքում` օդի հետ շփվելիս, աստղերի տաքությունը հասնում է մի քանի հազար աստիճանի։ Դրանք տաքությունից գրեթե անհետանում են՝ երկրին չհասնելով։ Մի քանի վարկյան անց հետք է մնում։ Ասում են՝ եթե աստղի ընկնելու ժամանակ երազանք պահես, այն անպայման կկատարվի։

Ովքեր են հորինել Օլիմպիական խաղերը

Հետաքրքիր է`ովքեր են հորինել oլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերը հորինել են Հունաստանում: Հին հույները խաղերը անցկացնում էին սուրբ վայրում`Օլիմպիայում: Իհարկե առաջին օլիմպիական խաղերը տարբերվում էին ժամանակակից խաղերից: Առաջ oլիմպիական խաղերը կազմված էին երեք մասից` խաղ, կռիվ և մրցավազք անիվներով: Ժամանակակից խաղերը 1896 թ. անցկացրեց Պիեր դե Կուբերտենը` Աֆինայում: Այդ ժամանակ որոշվեց oլիմպիական խաղերը անցկացնել չորս տարին մեկ: Այն քաղաքում, որտեղ անցկացվում են խաղերը վառվում է oլիմպիական կրակ, որը խաղերի խորհրդանիշն է: Կրակը առաքում են Աֆինայի վազորդները, որտեղ էլ պահվում է oլիմպիական կրակը: Կա մի ավանդույթ, որի համաձայն բոլոր պատերազմները օլիմպիական խաղերի ժամանակ դադարում են, այդ ավանդույթը անվանում են էկեխերիա, կամ օլիմպիական զինադադար:

Ինչու է մեղվին մեղր հարկավոր

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է`ինչու է մեղվին մեղր հարկավոր: Մեղրը մեղուներին հարկավոր է որպես սնունդ, այդ պատճառով էլ նրանք այդ հարցին շատ պարտաճանաչ են մոտենում: Մեղր ստանալու համար մեղուները օգտագործում են ծաղիկների նեկտարը: Տաքության և օդափոխանակության շնորհիվ նեկտարի ավելորդ խոնավությունը հեռանում է: Նեկտարից մեղր ստանալու համար մեղուները հատուկ ֆերմենտներ են ավելացնում: Այնուհետև մեղուները մեղրը լցնում են մոմից պատրաստած բջիջների մեջ, իսկ հետո այն տեղափոխում են մի բջջից մյուսը: Ութսուն օր հետո մեղը արդեն պատրաստ է: Մեղուները մոմի քիչ քանակությամբ փակում են բջիջները, որպեսզի մեղը չթափվի և ավելի լավ պահպանվի: Աշխատասեր մեղուների կողմից պատրաստած մեղրը նրանց կօգնի դիմակայել ցուրտ ձմռանը, իսկ մարդկանց կպարգևի հաճելի, օգտակար և համեղ րոպեներ: