Տարեկան Ամփոփում – Պատմություն

2018-19 տարեշրջանի երկրորդ կիսամյակում իմ սեփական ընտրությամբ փոխեցի պատմության դասավանդողին։ Իհարկե սկզբում դժվար էր, սակայն շատ շուտ հարմարվեցի նոր դասավանդողին և սովորողներին։ Այս կիսամյակ արդեն հասցրել եմ բավականին շատ աշխատանքներ անել և տեղադրել բլոգում։

Ներկայացնում եմ աշխատանքներս;

Սառը պատերազմի «երկաթե վարագույրները»

Բաշ-ապարանի ճակատամարտ

Բրեստ-լիտովսքի դաշնագիրը

Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին։ պատերազմի կովկասյան ճակատը

Ղրիմի կոնֆերանս

Հովհաննես Այվազովսկի

Մայիսյան հերոսամարտեր

Հովհաննես Այվազովսկի

Հոցհաննես Այվազովսկի եղել է հայ ազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ Նա ծնվել է 1817թ․-ի հուլիսի  29(17)-ին Թեոդոսա, Ղրիմ՝ աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանուններ Այվազյան էր, նկարերից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք

Image result for այվազովսկի անդորր

ներկայումս գտնվում են թուքիայի թանգարաններում։ Թուրք սուլթաը պագևոտրել է նրան շքանշանով, սակայ երբ հայկական կոտորածներն սկսել են Թուրքիայուն 1890-ականներին, նա շքանշանը կապելա շան վիզին իսկ հետո տարել նետել է ծովը։Այվազովսկի գոծոււնեության ընթա

ցքում վաստակած գումարներով բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ նրա ծնած գյուղ՝ Թեոդոսիայում, թողել է 6000 կտավ իբր ժառանգություն, և վախճանել է 1900 թվականին։

Հովհաննես Այվազովսկու նկարեներ։

Պատկերել է ծովն օրվա տարբեր ծամերին, տարվա բոլոր եղանակներին, խորապես զգացել է ծովային տարերքը անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևմուտը, կեսորի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբբեմն քնարական են, երբմն պաթետիկ են։ Բնությունն արտացորվել է մշտական շարժման և փոփոխության մեջ, ունեցել է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում, նրա գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

Ղրիմի կոնֆերանս

Յալթայի կոնֆերենսը տեղի ունեցավ 1945թ․-ին, հակահիտլերյան կոալիցիայի 3 դաշնակից պետություննրը և նրանց ղեկավարները, որոնք են ԽՍՀՄ-ից Ի․Ստալին, ԱՄՆ-ից Ֆ․ Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայից Ու․ Չերչիլ (վարչապետ), արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։  Անցկացվել է Յալթայի մոտ՝Լիվադիա պալատում փետրվարի 4-ից 11-ը, այս նյութը հայտ է եկել երբ խորհրդային բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Continue reading

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԸ»

Երբ Երկրորդ համաշխարհայինում ի հայտ եկան Գերմանիայի պարտության առաջին նախանշանները, Գեբբելսը գրեց «2000թ.» վերնագրով հոդվածը, որտեղ կանխագուշակում է Արևմուտքի ապագան այն դեպքում, երբ Գերմանիան վայր կդնի իր զենքերը. Խորհրդային Միությունը կգրավի Արևելյան Եվրոպան և կծածկի «երկաթե վարագույրներով»: 1945-ին այդտեղ կսկսվեն բռնությունները և բնակչությունը կվերածվի «կենդանի ռոբոտների»: Արտաքին աշխարհից կստանան միայն այն տեղեկատվությունը, որը ձեռնտու կլինի Կրեմլին: Հող կնախապատրաստվի երրորդ համաշխարհային պատերազմի համար, 1940-ական թթ. –ի վերջերին կոմունիստները կգրավեն Մեծ Բրիտանիան, իսկ չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ-ը: Չափազանցված հեռանկարներով այս ուղերձը չբարելավեց Գերմանիայի դրությունը, սակայն 1945-ից հետո ստիպեց ձեռնարկել միջոցառումներ կոմունիզմի տարածման վերահաս վտանգը կանխելու նպատակով: 1946թ.-ն Ֆուլտոնում (ԱՄՆ, Միսսուրի) Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒ. Չերչիլի ելույթով (այն է, թե փրկել քրիստոնեական քաղաքակրթությունը կոմունիստական կուսակցություններից) ազդարարվեց Սառը պատերազմի սկիզբը: 

Բաշ-Ապարանի ճակատամարտ

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադփաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանիգավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Continue reading

Բրեստ-Լիտովսքի Դաշնագիրը

1918 Մարտի 3-ին, Ռուսաստանի նորաստեղծ Բոլեվիկյան կառավարությունը կնքեց Բրեստ-Լիդովսքիում դանաքիրը, միջազգային հաշտության պայմանագիրը ստորագրված էր ՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապեդությաբ  ներկայացուցիչների, մյուս կողմից Կենդրոնական Ուժերի կողմից։ Այս պայմանագրով նրանք ապահովում էին իրանց երկրների հաշտությունը և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես`   Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: 

Continue reading

Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի կովկասյան ճակատը

Օգոստոսի 1-ին սկսեց առաջին աշխարհամարտը։ պատերազմի սկզբնական շրջանում թուրքիան վարում էր չեզոք քաղաքականություն։ պատերազմի սկզբից երեք ամիս անց միայն թուրքիան հայտարարեց պատերազմ։ ինչպես մյուս երկրները թուրքիան ևս ուներ իր ռազմաքաղաքական շահերը և պատերազմը հարմար առիթ էր ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր հաշիվները մաքրելու համար։Պատերազմի համար թուրքերի գլխավոր հակարակորդը ռուսաստանն էր։ Թուրքերը նպատակ ունեին ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մյուս մահմեդական ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ