Հայկական տարազ

Տարազը տարբեր ժողովուրդներին, երկրներին, կամ տարածաշրջաններին բնորոշ հագուստն է: Այն պայմանավորվում է տվյալ երկրի կլիմայով, ժողովրդի մշակույթով և բնական արտադրանքով: Հնում տարազը եղել է ժողովուրդների և ռասաների տարբերակիչ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:

Continue reading

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» (վերլուծություն)

Картинки по запросу skotniy dvorԻմ կարծիքով Ջ. Օրուելի <<Անասնաֆերմա>>-ն ամենալավն է նկարագրում հեղափոխությունը: Ինձ համար այս պատմությունը շատ հարազատ էր, քանի որ իմ աչքի առջև, իմ երկրում հեղափոխություն եղավ:  Ես կարող եմ զուգահեռներ անցկացնել, իմ իրականության ու այս ստեղծագործության միջև: Պատմության մեջ գեներալը պատմելով իր տեսած երազը բացեց կենդանիների աչքերը, արթնացրեց պայքարի ու իրավունքի ուժը, նույնը եղավ Հայաստանում: Իհարկե ոչ մի հեղափոխություն չի կարող լինել առանց ժողովրդի կողմից ընտրած առաջնորդի, բայց նրանք` առաջնորդները զգալով այդ իշխելու հաճույքը, վերադառնում էն այն ամենին ինչից սկսել էին:

Իտալական Վերածնունդ

Վերածնունդը ի հայտ եկավ 14րդ դարում։ Այն անտիկ արվեստի և քրիստոնեական արվեստի սկզբունքների ու ավանդույթների համատեղություն էր և իր անունը ստացավ անտիկ արվեստի վերածնման հետևանքով, այն նաև անվանում են Ռենեսանս։ Վերածնունդը հիմնված էր հումանիզմի (մարդասիրության) հենքի վրա։ Այստեղ Աստվածաշնչյան թեմաները մատուցվում էին նորովի շեշտադրելով մարդուն, նրա հույզերը։ Փոխվում է նաև կատարման տեխնիկան։ Ի հայտ են գալիս եռաչափ մարդկային ֆիգուրներ, հեռանկարային, գծային պատկերագրություն, հույզերի արտահայտում։ Continue reading

Քեյ–փոփ

Քեյ–փոփը երաժշտական ուղղություն է, որը ծագել է Հարավային Կորեայում ու ներառում է իր մեջ փոփ երաժշտության տարատեսակ ժանրեր՝ էլեկտրոփոփ, հիփ–հոփ, պարային երաժշտություն և ժամանակակից R&B։ Սակայն քեյ–փոփը արդեն վաղուց ընկալվում է որպես առանձին երաժշտական ժանր, ավելին՝ մասսայական ֆենոմեն, որը դուրս է եկել Հարավային Կորեայի սահմաններից ու մեծ տարածում գտել Արևմտյան տարածաշրջանում: Քեյ–փոփն իրենից ներկայացնում է «արդի արևմտյան երաժշտության և գերէներգետիկ ճապոնական փոփի խառնուրդ, որը գրավում է ունկդիրներին կրնկվող անգլերեն լեզվով և բառախաղերի միջոցով։ Քեյ–փոփին բնորոշ է տարատեսակ երաժշտական լուծումների, երգեցողության, ռեփի, խորեոգրաֆիայի, դերասանական արվեստի և վիզուալ էֆեկտների օգտագործումը:  Քեյ–փոփը այնքան հայտնի է դարձել, որ ի շնորհիվ համացանցի այն վերածվել է երիտասարդական ենթամշակույթի, որի ներկայացուցիչները ընդօրինակում են հարավկորեական ժամանակակից նորաձևությանը ու այդոլներին։ Հարավային Կորեայի փոփ–մշակույթն այսօր համարվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երիտասարդության առաջնային հետաքրքրություններից մեկը։

Continue reading

Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն

Միավոր ժամանակի ընթացքում մարդու վրա ազդում են տարբեր գրգռիչներ, և մեր գիտակցությունն ի վիճակի չէ առավելագույն հստակությամբ յուրացնելու դրանք: Շրջապատաող բոլոր առարկաներից և երևույթներից մարդը առանձնացնում է միայն նրանք, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում կամ համապատասխանում են նրա պահանջմունքներին, կյանքի պլաններին: Մարդկանց ցանկացած գործունեություն պահանջում է օբյեկտի առանձնացում և նրա վրա կենտրոնացում: Հոգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրավում, դա ինքնուրույն հոգեկան գործընթաց չէ և անհատի հատկությունների թվին չի պատկանում: Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության ու իմացական գործնընթացների մեջ և արտահայտում է անձի հետաքրքրությունների թվին չի պատկանում: Continue reading

Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը: 

Կոնֆլիկտը հակադարձ միտումների, ձգտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով  անձն ապրում է խդրահարույց  իրավիճակ: Կոնֆլիկտի կողմնակիցներ են համարվում այն սուբյեկտները, ովքեր մտնում են փոխհարաբերությն մեջ կամ բացահայտ, երբեմն էլ թաքուն հովանավորում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին: Կոնֆլիկտի առարկան այն է, ինչի պատճառով կոնֆլիկտն առաջացել է: Կոնֆլիկտների ծագման մեջ կարևոր դեր ունեն, այսպես կոչված,կոնֆլիկտածին գործոնները, այսինքն` խոսքը, գործունեությունը, որոնք հանգեցնում են կոնֆլիկտի ծագմանը և զարգացմանը: հատկապես կոնֆլիկտածին գործոն է խոսքն, քանի որ մենք առավել զգայուն ենք ուրիշի, քան մեր խոսքի նկատմամբ: Որպեսզի խուսափենք շփման գործընթացում կոնֆլիկտածին գործոններից, անհրաժեշտ է հասկանալ, դիմացինի նկատմամբ դրսևորել ապրումակցում, պատկերացնել, թե դիմացինի հոգեկանում քո խոսքերն ու արարքները ինչ մեկնաբանում կստանան: Continue reading

Հոգեբանական խառնվացքի 4 տիպերը

Ֆլեգմատիկներ- Նրանք բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ, դանդաղ են վերափոխվում աշխատանքային մի գործունեությունից մյուսը։ Արյան մեջ գերակշռում է լորձը։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Continue reading

Գեղեցիկը

Իմ կարծիքով, մեզ   շրջապատող   ամեն   ինչ   գեղեցիկ   է: Գեղեցկությունը   կարելի  է   համարել  մեր   կյանքի    կարևորագույն   մասնիկներից մեկը: Մենք գեղեցկությունը կարող ենք գրել և նկարել: Գեղեցիկը լավ արտահայտվում է արվեստում: Այն ավելի լավ կարողանում են տեսնել նկարիչները, քանդակագործները և գրողները: Իմ կարծիքով, այն ինչ որ չափով մագնիսական ուժ է, քանի որ բոլորը ձգտում են գեղեցիկին: Կյանքը նույնպես գեղեցիկ է` իր գույներով կամ դժվարություններով: Մեր շուրջ կա մի մեծ աշխարհ, որը լի է գեղեցիկ և տեսարժան վայրերով, հարկավոր է միայն այն կարողանալ տեսնել: Ինձ թվում է, որ ամեն մարդ ունի իր գեղեցկությունը ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին: Շատերի համար գեղեցկությունը միայն մարդու արտաքինն է, բայց ներքինը ավելի կարևոր է և հետաքրքիր: Ինձ համար ամենագեղեցիկը Բնությունն է: Տարվա ընթացքում այն չորս անգամ փոխում է իր գույները: Անտառների սպիտակ և մռայլ գույները փոխարինվում են վառ կանաչով, իսկ հետո դառնում դեղին և նարնջագույն:

Հուդայականություն

Հուդայականությունը հրեական ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է որի հիմքը Թորան է, երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի Հուդայականությունից նաև Քրիստոնեությունը և Մուսուլմանությունը։Հուդայականությունը տարանջատվում է երեք զարգացման շրջանի՝ տաճարական, որը կապված է Երուսաղեմյան Տաճարի գոյության հետ, Թալմուդյան կամ Րավվինական, որը տարածում է ստացել 4-րդ դարից առ այսօր և վերջապես օրտոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել Մ.Թ.Ա. 2-րդ դարում ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։ Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (գրավոր Թորա), Թալմուդ (Բանավոր Թորա)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։ Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Հնդկական աստվածներ

Հնդկաստանում Սուրյան արևի աստվածն է, ով հանդես է գալիս տարբեր կերպարներում` որպես գեղեցկադեմ պատանի, ով երկնքում տեղաշարժվում է ոսկեզօծ կառքով, որպես ամենատես երկնային աչք կամ թռչուն: Ասում են` Սուրյան ծնվելիս ունեցել է գնդի տեսք: Եղբայրները գունդը ազատել են ավելորդ մասերից` տալով Սուրյային մարդու կերպարանք: Գնդի անպետք մասերից աստվածները ստեղծել են փղերին…

Լուսնի աստվածը Սոման էր, ով ուներ 27 կանայք, սակայն բոլորից առանձնացնում էր գեղանի Ռոխինիին: Մնացած կանայք բողոքում են հայր Դակշիին, վերջինս անիծում է Սոմային, որը հիվանդանում է, նիհարում և անհետանում: Լուսինը այլևս դուրս չի գալիս…Անհանգստացած աստվածները խնդրում են հանել նզովքը, Սոման աստիճանաբար անցնում է իր պարտականություններին:

 

Ագնին կրակի աստվածն եր, ընտանեկան օջախի հովանավորը, մարկանց և աստվածների կապող օղակը: Արդարության աստվածը Հին Հնդկաստանում Վարունան էր, ով տիրապետում էր յուրահատուկ կախարդական ուժերի: Հնդիկների քամու աստվածը Վայուն էր` հազարաչքանի և արագընթաց: Նա տիրում էր ողջ օդային տարածքներին:

Մ.թ.ա I հազարամյակին սկսվում է հնդկական կրոնի և մշակույթի նոր վերելք, որն ընդունված է անվանել <<հինդուիստական>>: Գլխավոր աստվածությունը դառնում է Բրահման` աշխարհի արարողը: Վիշնան հինդուիզմի հայտնի աստվածներից է: Վիշնա թարգմանաբար նշանակում է <<ամեն տեղ թափանցող, սողոսկող>>: Այս աստվածն ուներ հազարավոր կերպարներ, հետևաբար և հազարավոր անուններ: Նա հայտնի է առավելապես Ռամա և Կրիշնա անուններով: Վիշնայի կողակիցը Լակշմին էր` երջանկության և հարստության աստվածուհին, ով ծնվել էր օվկիանոսի ջրերից: