Առողջ սեմինար

Այսօր ավագ դպրոց էին այցելել բժիշկներ Մարինա Մելքումովան և Եվա Մովսիսյանը։ Նրանց հետ մենք խոսեցինք առողջ ապրելակերպի և վնասակար սովորությունների՝ մասնավորապես ծխելու վնասների մասին։ Խոսեցինք նաև արագ սննդի և գազավորված ըմպելիքների վնասի մասին։ Համոզվեցինք նաև, որ ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է առողջ լինելու համար։ Խաղացինք հետաքրքիր և ինտերակտիվ խաղեր, նաև փոքր թեստ անցանք։ Որպես նվերներ ստացանք՝ շապիկներ, գլխարկներ և տեղեկատվական թերթիկներ: Իսկ վերջում մեր հյուրերը մեզ հյուրասիրեցին առողջ սննդով և մրգերով: