ՎԵՐԱՀՍԿԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Մենք ապրում ենք մի այնպիսի միջավայրում,որը մենք` մարդիկս են ստեղծել: Քանի որ մեր շրջակա միջավայրի որոշ ոլորտներ աղտոտված են,դրանից հետևում է ,որ ապրում ենք աղտոտված միջավայրում: Աղմկոտ միջավայրը մենք նկարող ենք համարել աղտոտված,քանի որ այն տանգավոր է մեր առողջության համար: Դա առաջացնում է գլխապտույտ,գլխացավ և այլ հիանդություններ:
Մենք գիտենք, որ  գոյություն ունի միջավայրի աղտոտման երեք հիմնական տեսակ՝ կենսաբանական, քիմիական և ֆիզիկական,այդ իսկ պատճառով կարող ենք ասել,որ ապրում ենք ամբողջապես աղտոտված միջավայրում: Continue reading

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անդրադառնալով Հայաստանում արդի խնդիրներին, անհնար կլիներ չանդրադառնալ աղբահանության խնդիրին։ Չնայած նրան, որ գործում են հատուկ ծրագրեր աղբահանությունը կառավարելու նպատակով, սակայն դրանք որոշ չափով թերի են։ Առաջնային խնդիրներից է հանդիսանում աղբի կուտակումները։ Եղանակային պայմաններից ելնելով կամ մեկ այլ խնդիրների պատճառով աղբը տեղափոխող կազմակերպությունները շատ հաճախ թերանում են իրենց գործում, որի հետևանքով էլ առաջանում է ներքոհիշյալ իրավիճակը։ Կան բնակելի շենքեր որոնք զրկված են աղբատար խողովակներից։ Բնակիչները ստիպված են լինում իրենց աղբը տանել և մեկ ուրիշ, ավելի հեռու գտնվող աղբամաններում թափել։ ԵՎ դա այն դեպքում, երբ նրանք գումար են վճարում աղբի համար։ ԵՎ սա դեռ վերջը չէ։ Մեր երկրում նաև չի գործում աղբի տեսակավորումը, որը բավականին լուրջ խնդիր է։ Չէ՞ որ տեսակավորված աղբը ռեսուրս է։ Դրանից կարող են նույնիսկ էներգիա ստանալ։ Այստեղից արդեն պարզ է դառնում, որ Հայաստանում խնդիրը ոչ թէ աղբի արտադրության քանակն է, այլ թափոնների կառավարումը։ Ահա մեր պետքության այն գլխավոր խնդիրներից մեկը, որը դեռ չի ստացել իր լուծումը։ Մենք ինքներս էլ պետք է փորձենք լուծումներ գտնել և օգնել մեր այդքան սիրելի երկրին։

Անտուն կենդանիների հիմնախնդիրը

Հայաստանում շատ բողոքի ակցիաներ են եղել այս խնդիրը լուծելու համար: Բողոքները նշում են՝ անտուն կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում եղել է և մնում է չլուծված: Այդ հարցով շարունակում են զբաղվել հարցից հեռու կառույցներ, իսկ պետբյուջեից շարունակում են դուրս գրվել անիմաստ գումարներ, որոնք այդպես էլ չեն ծառայում իրենց նպատակին: Անգլիայում շներին վրաերթի ենթարկելու համար տուգանքն ավելի մեծ է, քան եթե վրաերթի ենթարկեն մարդուն, քանի որ համարվում է, որ շները անպաշտպան են, ի տարբերություն մարդկանց, ովքեր գիտեն երթևեկության կանոնները և պատասխանատու են սեփական արարքների համար: Հայաստանում այս խնդիրը լուծելու համար, նախ, պետք է հետևել մյուս երկրների օրինակին և, նույնպես, անտուն կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունել: Անհրաժեշտ է ստեղծել կազմակերպություններ, ինչպես Դինգո թիմը, որոնք կզբաղվեն անտուն կենդանիների խնամքով: Սակայն այս ամենն ապարդյուն կլինի, եթե մարդիկ չգիտակցեն կենդանիներին չվնասելու, խնամելու և սիրելու կարևորությունը:

 

 

Քայլարշավ

NK.jpgՄարտի 18-ին ավագ և միջին դպրոցների սովորողների հետ գնացինք Վերին Չարբախ: Գնացել էինք թաղամասի էկոլոգիական խնդիրները ուսումնասիրելու համար: Քայլարշավը տևեց մոտ  1.5 ժամ:Ճանապարհին ականատես եղանք իրար հակասող երևույթների`ծաղկած գեղեցիկ ծառերն ու բույսերը, քչքչոցով հոսող գետը կարծես հանգստացնող երաժշտություն լիներ բոլորիս համար, բայց մյուս կողմից աղբակույտով ողողված տարածքներն ու ափամերձ հատվածներն էին:Հետո գնացինք ընկեր Հասմիկի եղբոր հողամաս: Այնտեղ ոմանք ծառերի տնկիներ էին հանում, իսկ ոմանք էլ գետնից չորացած ճյուղերն էին հավաքում: Աշխատանքը ավարտելուց հետո գնդակ խաղացինք, գիրք կարդացինք:

 

 

Ճառագայթում

Картинки по запросу radioactiveՃառագայթման թեման իմ կարծիքով շատ կարևոր է հիմա, քանի որ հիմա հաճախակի են վթարվում ատոմակայանները,  օրինակ ` Ֆուկուսիմա ատոմակայանի վթարը , կամ էլ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը:

Ճառագայթումը երևույթ է, որը տեղի է ունենւմ ռադիոակտիվ տարրերում, միջուկային ռեակտորներում, ատոմային զենքի կիրառման ժամանակ, որի ընթացքւմ արձակվում են մասնիկներ և տարբեր ճառագայթներ, ինչի արդյունքում առաջանում են մարդու վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոններ։ Հետևաբար, իոնացնող ճառագայթումը ռադիոակտիվ տարրերում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսներից մեկն է։ Ներթափանցող ճառագայթումը կարելի է հասկանալ ինչպես իոնացնող ճառագյթման խոցող գործոն, որը առաջանում է, օրինակ` միջուկային ռեակտորի պայթյունի ժամանակ։ Իոնացնող ճառագայթումը դա ցանակացած ճառագայթ է, որը առաջ է բերում միջավայրի իոնացում, այսինքն՝ միջավայրում և մարդու օրգանիզմում էլեկտրական հոսանքի առաջացում, որը բերում է բջիջների քայքայմանը, արյան բաղադրության փոփոխմանը, այրվածքների և այլ ծանր հետևանքների։

Continue reading

Ջուր

Ջուրն ամենասովորական նյութն է Երկրի վրա։ Բոլորս գիտենք՝առանց ջրի կյանք չկա։ Եվ պատահական չէ, որ բոլոր այն դեպքերում, երբ գիտնականները այլ մոլորակների վրա կյանքի նշաններ են փնտրում, առաջին հերթին փորձում են պարզել՝ջուր կա՞, արդյոք այնտեղ։ Ջուրն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը։

Ջրի ցանկացած հատկություն եզակի է, հազվագյուտ։ Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը։ Տասնամյակներ շարունակ միջազգային ջրերը համարվել են ամենատարբեր թափոնները լցնելու հարմար տեղ։ Մարդը համարում էր, որ օվկիանոսները ընդունակ են իրենց մեջ լուծել և կլանել այն ամենը, ինչ ընկնի այնտեղ։ Մարդը նաև կարծում էր, որ պաշարներն անսպառ են։ Ջրի քանակը երկրի վրա կազմում է շուրջ 1,4 մլրդ. խկմ, սակայն այդ ծավալի 97%-ից ավելին կազմում են Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանձ նախնական մշակման օգտագործման համար պիտանի չեն։ Մնացած 2.6%-ը՝ ջրի շուրջ երեք քարորդը, սառույցներով է արտահայտված։ Այսպիսով, քաղցրահամ ջրի ամբողջ պաշարը Երկրի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում (0,3%) և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բաշխվի։

Աշխարհում ոչ մի տեղ միատեսակ ջուր չեք գտնի: Միներալների, լեռնային ապարների շերտերով ճանապար հաթելով դեպի մակերես` ջուրը ներծծում է հողի թրթիռները, ներառելով իր մեջ նաև հողի կենսաբանական և էներգետիկ առանձնահատկություններ:

Կախված տարիքից մարդը 70-90%-ով կազմված է ջրից: Նորմալ կենսունակությունը ապահովելու համար չափահաս մարդը օրական խմում է 2,5լ ջուր, ինչպես նաև 1,5լ ներծծվում է մաշկի միջոցով, լոգանք ընդունելու ժամանակ:

Քաղցրահամ ջրերի պաշարները ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրս են: Դեռ հին ժամանակներից մարդկությունը բնակություն էր հաստատում քաղցրահամ ջրերի հարևանությամբ: Մարդն օգտագործում է ջուրը, ինքնել այն աղտոտում: Չեն օգնում նույնիսկ մաքրող սարքավորումները: Ավելին, ջրի վարակազերծման համար օգտագործվում են ախտոտիչ նյութեր, որոնք իրենց հերթին փոխում են ջրի որակը: Մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է: Հավանաբար, ջրի մեծ պաշարներ ունեցող երկրները հարստանալու ավելի մեծ հեռանկար ունենմ քան այն երկրները, որոնք ունեն նավթի և գազի պաշարներ: Արդեն վաղուց մաքուր խմելու ջուրը շատ երկրների, այդ թվում Հայաստանի շուկաներում ամենատարածված հանրաճանաչ սննդային մթերքներից է:

 

Էներգիայի համաշխարհային սպառումը

Որսորդների և հողագործերի նախնադարյան համայնքները կարիք ունեին կառավարվան ապարատի: Հին հողագործական համայնքներում 1 կգ ղանած հացահատիկից ստանում էին 3-15 կգ բերք: Ստացվում էր մթերքի ավելցուկ: Էներգիայի և մթերքի ավելցուկը կարելի էր հատկացնել առաջնորդներին, դեղագործներին, քահանաներին և զինվորներին պահելու համար: Այդ մարդիկ չէին զբաղվում հողագործությամբ, բայց նրանք ապահովում էին հողագործների կայունությունն ու անվտանգությունը, որոնք էլ, իրենց հերթին, կարողանում էին կենտրոնանալ ավելի շատ սնունդ ստանալու վրա :

1784 թ. ճշգրիտ սարքերի պատրաստման և վերանորոգման արհետանոցի տեր Ջեյմս Ուատը ստացավ առաջին ունիվերսալ շոգեմեքենայի արտոնագիրը: Այդ ժամանակվանից սկսած աշխատանք կատարելու համար մարդկությունը կարողացավ օգտագործել ինչպես կենսաէներգիա (օրինակ`փայտանյութը) այնպես էլ չվերականգնվող էներգիան (օրինակ`քարածուխը)

Ուատի գյուտը վճռական դեր խաղաց ձեռքի աշծատանից մեքենայացվածին անցելու գործում: Տեխնիկապես զարգացած ժամանակակից հասարակությունում չվերականգնվող էներգիայի օգտագործումը շատ մեծ է և անընդհատ աճում է:

 

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԲԵՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Մինչև 19-րդ դարի վերջն քարածուխն ու փայտանյութը էներգիայի գլխավոր աղբյուրն էին:  1890 թ. նավթը կազմում էր բոլոր էներգիաաղբյույրների միայն 2%-ը: Չվերականգնվող էներգաաղբյուրների օգտագործումը շեշտակի աճեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և շարունակում է աճել: Հիդրոէլեկտրակայաններում և ԱԷԿ-ներում արտադրվող ընդհանուր էներգիայի ոչ մեծ մասն է կազմում:

 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Էներգիան, ինչպես կրծքանշանը, եկու երես ունի: Այլ խոսքով, էներգիայի օգտագործումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել: Մարդիկ այսօր ավելի շատ էներգիա են սպառում, քան երբևէ: Մի կողմից էներգիայի այդքան լայնածավալ օգտագործումը նշանակում է, որ մենք կարող ենք ապրել ավելի հարմարավետ, մյուս կողմից` հիմնահարցեր առաջացնում: Քանի որ չկա մի էներգիաաղբյուր, որը վնաս չհասցնի շրջակա միջավայրին, ապա մարդկության համար հարկավոր է էներգիայի խնայումը: Մենք պետք է խնայենք էներգիան, որպեսզի նվազեցնենք նրա բացասական ազդեցությունը բնության վրա: Մենք պետք է օգտագործենք այն քներգաաղբյուրները, որոնք ամենաքից վնասն են հասցնում բնությանը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք հասնեք քաղաքակրդության կայուն զարգացմանը

Էներգիայի խնայողության հարցաշար

  1. Մենք գրանցում ենք էներգիայի սպառումը: ԱՅՈ
  2. Մենք անջատում ենք լույսը երբ դուրս ենք գալիս սենյակից: ԱՅՈ
  3. Լվացքի մեքենան ամբողջովին լցված է, երբ մենք այն օգտագործում ենք: ՈՉ
  4. Սառնարանը տեղադրված է հով սենյակում: ՈՉ
  5. Մենք չենք տեղադրում կահույքը ջեռուցիչ սարքերի վրա: ԱՅՈ
  6. Մենք սկսել ենք օգտագործել էներգիա խնայող լամպեր: ԱՅՈ
  7. Մենք ձմռանը պատուհանների ճեղքերին թուղթ ենք փակցնում: ՈՉ
  8. Մենք գիշերը վարագույներով փակում ենք պատուհանները: ԱՅՈ
  9. Մենք ճաշ եփելիս կափարչով փակում ենք կաթսան: ԱՅՈ
  10. Մենք հաճախ ենք հալեցնում սառնարանը: ԱՅՈ
  11. Մեր բնակարանում ջրի ծորակից անտեղի ջուր չի կաթում: ԱՅՈ
  12. Մենք դուրս գալիս իջեցնում ենք բնակարանի ջերմաստիճանը:
  13. Մենք լողանում ենք ջրցողի տակ և ոչ թե լոգանք ենք ընդունում: ԱՅՈ
  14. Մենք ոտքով կամ հեծանիվով ենք դպրոց գնում: ՈՉ

15.Մենք վերանորոգում ենք իրերը և ոչ թե դրանք փոխարինում նորով: ԱՅՈ

  1. Մենք կրկին ենք օգտագործում ապակին,թուղթը և մետաղը: ՈՉ
  2. Մենք իջեցնում ենք մեր բնակարանի ջերմաստիճանը գիշերվա ընթացքում: ԱՅՈ