Այս ուս. տարում ի՞նչն էր ինձ համար հաջողված, ինչը՝  ոչ:

Ինձ համար հաջողված էր <<Մանչուկ Tv>> նախագիծը։ Ես սովորեցի ճիշտ թարգանել, օգտագործել իմ հմտությունները վիդեո և աուդիո մոնտաժում:

Ի՞նչն էր ինձ խանգարում էլ ավելի արդյունավետ աշխատել:

Ինձ խանգարում էր ժամանակը, քանի որ այն շատ քիչ էր։ Այդ պատճառով ես չէի հասցնում կատարել բոլոր դասերի առաջադրանքները ։

Ի՞նչ առաջարկներ ես ունեմ՝ կապված մյուս ուս.տարվա հետ:

Ես կցանկանայի հաջորդ տարի ավելի շատ լինեն ստեղծագործական աշխատանքները:

Հավաքից հավաք

Այս տարի ես սկսեցի նոր նախագիծ` Մանչուկ TV-ն, այն իր մեջ ներառում է ուսուցողական մուլտֆիլմների թարգմանություն և ձայնագրություն, ամեն ինչը սկսվում է նրանից, որ ես գտնում եմ ուսուցողական հոլովակներ և իմ թիմի հետ թարգմանում և ձայնագրում ենք այդ հոլովակները: Նախագիծը ներկայացրել ենք Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, Գեղարվեստի և Նոր դպրոցի դպրոցներում: Ինձ շատ է դուր գալիս, երբ մեր նախագիծը դուր է գալիս երեխաներին:

Ինչու՞ է զեբրը գծավոր

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ինչու է զեբրը գծավոր: Մարդիկ վաղուց նկատել են, որ սև ու սպիտակ գծերի համադրությունը կենտրոնացնում են ուշադրությունը: Նավաստիների գծավոր հագուստը միշտ նկատվում է: Գծավոր ժապավենը սահմանափակում է անանցանելի ճանապարհը, իսկ գծավոր փայտիկով ոստիկանները` երթևեկությունը խախտող վարորդներին: Որպեսզի ճանապարհը լավ երևա` դրվում են գծավոր փայտեր: 

Continue reading

Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր երկրից մինչև լուսին հասնելու համար

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է, թե ինչքան ժամանակ է հարկավոր երկրից մինչև լուսին հասնելու համար: Լուսնի հեռավորությունը երկրից կազմում է գրեթե 384 հազար կիլոմետր: Առաջին ԽՍՀՄ արբանյակ Լունա-առաջինը հաղթահարել է այդ տարածությունը 36 ժամում: Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը առաջին մարդն է, ով կանգնել է լուսնի վրա: Նա դրա համար 3 օր ծախսեց: Ամենաարագը` 8 ժամվա ընթացքում այդ տարածությունը հաղթահարել է <<Նոր հորիզոններ>> արբանյակը: Եթե պատկերացնենք, որ լուսնին կարող ենք քայլելով հասնել, ապա դրա համար անրաժեշտ կլինի 8 տարի և 7 ամիս:

Որտեղի՞ց է հայտվել գումարը

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ինչպես է հայտնվել գումարը: Հենց հնադարյան մարդիկ սովորեցին առևտուր անել, որոշվեց ստեղծել մի թանկ իր, որով կարելի էր գնահատել այլ առարկաների արժեքները: Թանկ իր էին համարվում ծովախեցիները, կենդանիների մորթիները և նույնիսկ սովորական աղը: Հետո դրանք փոխարինվեցին թանկ մետաղներով: Ռուսները օգտագործում էին արծաթ`գրիվնան: Երբ պետք էր լինում տալ կեսը արծաթ` երկու մասի էին կիսում կացնով: Դրանից էլ եկել է ռուբլու անունը: Ղազախստանում գումարին տենգե են անվանում: Այն եկել է հին միջնադարի տանգա անվանումից: Իսկ Հայաստանում գումարը անվանում են դրամ, որը հունական դրախմա բառն է:

 

Ի՞նչ գույնի է քամելեոնը

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Հետաքրքիր է` ի՞նչ գույնի է քամելեոնը: Առաջ մարդիկ կարծում էին, որ քամելեոնը փոխում է իր գույնը թշնամիներից ավելի լավ թաքնվելու համար: Սակայն գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քամելեոնի գույնը կախված է քամելեոնի տրամադրությունից: Երբ քամելեոնը հանգիստ է, նրա մարմնի գույնը կամիր է դառնում: Եթե քամելեոնը վախեցած է, նրա մաշկը բաց դեղին է դառնում: Իսկ շոգելուց նրա մաշկը սևանում է:

 

Արևելքի օրեր

Իրան, Թուրքիա, Վրաստան

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Թարգմանությունը` Էրիկ Նալբանդյան և Գևորգ Հովհաննիսյան

Իրան

Բարև, այսօր ես ուզում եմ  ձեզ հետ խոսել, Իրանի մասին,Դե եկեք սկսենք, հավանաբար դուք Իրանի մասին  շատ վատ բաներ եք տեսել կամ լսել  հեռուստացույցով, համացանցում կամ սոցիալական ցանցերում,որոնք ասում են այն մասին, որ Իրանը թերզարգացած երկիր է, և, որ իրանցիները ոչինչ չգիտեն գիտության և տեխնոլոգիայի մասին: Ես կփորձեմ Իրանի մասին մի րոպեի ընթացքում, ահա թե ինչ պատմել:Սա Իրանն է, որի ուսանողների վաթսուն տոկոսը կանայք են, 2011 թվականին Իրանը ունեցել է աշխարհի ամենաբարձր գիտական աճը: երկիրը մտնում է աշխարհի յոթ գերտերությունների մեջ, որոնք արտադրում են ռազմածովային կործանիչներ:Աշխարհում երկրորդ տեղն է զբաեցնում անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, երկրորդ տեղը բիօդիզելային վառելիքի արտադրմամբ:Երկրորդ տեղը աչքի հետազոտման համակարգի ստեղծմամաբ:Ցանցահենների կողմից կիբեր հարձակումներով Իրանը զբաղեցնում է աշխարհում չորրորդ տեղը: Երրորդ տեղը էլեկտրոնային լարերի արտադրմամբ:Չորրորդ տեղը արևային էլեկտրակայանների ստեղծմամբ:Հինգերորդ տեղը ռոբոտների արտադրմամբ: Վեցերորդ տեղը կենդանիներին տիեզերք ուղարկելով: Յոթերորդ տեղը սկլեռոզի բուժման դեղորայքների արտադրության ծավալով:Եվ հազարավոր այլ ապրանքների արտադրությամբ համարվում է աշխարհում առաջատարը:Ես չեմ ուզում այլևս ձեր ուշադրությունը զբաղեցնել, շնորհակալություն, ցտեսություն:

Ֆիլմը նայեք այստեղ 

Continue reading

Փաստեր Իրանի մասին

Նայիր Իրանի մասին մուլտֆիլմը այստեղ

 

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

Թարգմանությունը` Էրիկ Նալբանդյան  

Բարև, այսօր ես ուզում եմ  ձեզ հետ խոսել, Իրանի մասին,Դե եկեք սկսենք, հավանաբար դուք Իրանի մասին  շատ վատ բաներ եք տեսել կամ լսել  հեռուստացույցով, համացանցում կամ սոցիալական ցանցերում,որոնք ասում են այն մասին, որ Իրանը թերզարգացած երկիր է, և, որ իրանցիները ոչինչ չգիտեն գիտության և տեխնոլոգիայի մասին: Continue reading

ինչու՞ Է ծովախեցիներց ծովի ձայն գալիս

Նայիր Պրոֆեսոր Ինչուիկի նոր սերիան 

5-1147111

<<Մանչուկ>>Նախագիծը` Գևորգ և Աննա Հովհաննիսյանների

 

Հետաքրքիր է` ինչու է ծովախեցիներից ծովի ձայն գալիս: Պարզվում է, որ ծովի ձայնը ընդամենը մեզ շրջապատող ձայների փոփոխված տարբերակն է: Ինչքան շատ աղմուկ կա, այնքան էլ բարձ է ծովի ձայնը ծովախեցիում: Ծովախեցիի չափսերը նույնպես կապ ունեն ձայնի հետ: Ինչքան այն մեծ է և կոր, այդքան էլ հագեցած է լինում ձայնը: Իրականում, որպեսզի ծովի ձայն լսես, պարտադիր չէ ծովախեցի ունենաս: Նույն ձայնը կարող ես ստանալ բաժակի կամ էլ ձեռքերիդ օգնությամբ: Գիտությունում այդ երևույթը անվանվում է ռեզոնանս: