«Հետաքրքիր աշխարհը մեր շուրջ»

Պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է, բայց երբ այն նպատակ ունի, կրթում է և բավականություն պատճառում»,- Սարջենք Շրիվեր

Արդեն շուրջ մեկ տարի է ավագ դպրոցի սովորողների հետ իրագրոծում ենք «Հետաքրքիր աշխարհը մեր շուրջը» ճամփորդական նախագիծը: Մենք` սովորողներս, համատեղում ենք ճամփորդությունները և նկարահանումները, որի արդյունքում էլ ստացվում են 5-7 րոպեանոց հոլովակներ Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Տեսահոլովակի նկարահանման ժամանակ բարելավում է բանավոր խոսքը, զարգանում է օտար լեզվով  ճիշտ և գրագետ արտահայտվելու կարողությունը:Յուրաքանչյուր ճամփորդություն նախագծելիս դասավանդողները հաշվի են առնում կրթահամալիրի ուսումնական օրացույցը, կրթական փոխանակումների ծրագիրը, որպեսզի նոր, հետաքրքիր ծանոթություններ ձեռք բերենք տվյալ ճանապարհորդությունների շրջանակում։ Յուրաքանչյուր ճամփորդություն սկսվում է նախապատրաստական աշխատանքից. նախ՝ ուսումնասիրում ենք վայրերը, որտեղ պատրաստվում ենք անցկացնել մոտագա օրերը, տարբեր վայրերից տեղեկություններ ենք գտնում, թարգմանում հայերեն, անգլերեն, ապա դրանցից համատեղ ուժերով կազմում ենք տեսահոլովակի սցենարը և ամեն մեկը սկսում է պատրաստվել նկարահանումներին: Continue reading